Ինչո՞ւ է Աճեմօղլուն քննադատում Փաշինյանին. Արամ Անտինյան

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը, այս ոլորտում իշխանությունների թույլ տված սխալներին, բացթողումներին։ Արամ Անտինյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ գերլեգիտիմ իշխանությունները պատմական շանս ունեին մեզ խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում ու դեռ վատ ենք ապրելու. ասելու, որ փակ սահմանների, սպառման վրա հիմնված տնտեսության ու կրթական նման մակարդակի պայմաններում միանգամից լավ ապրել հնարավոր չէ: Ու առաջ բերեին աշխարհի փորձով իր կենսունակությունն ապացուցած ծրագիր, որը բոլորով միասին քայլ առ քայլ կիրագործեինք ու մի օր ոչ թե մեզ կհամոզեին, որ արդեն ապրում ենք լավ, այլ իսկապես կապրեինք լավ:

Սակայն, չդիմադրելով պոպուլիստ լինելու ներքին ճնշմանը, նոր իշխանությունները հայտարարեցին, որ անգամ առանց պետական համակարգի օգնության ու Աճեմօղլուի գրած պլանի՝ կարող են տնտեսական հրաշքներ գործել: Ու քանի որ խոստացել էին ու դեռ ուզում էին կառավարել, իներցիոն բյուջեն անվանեցին հեղափոխական ու սկսեցին ջրին գինի ասել, իրենց ձեռքով մակրոտնտեսական ցուցանիշներ նկարել, դրանցից փաստեր սարքել ու հրապարակել: Իսկ անցանկալի փաստերի մասին կա՛մ լռել, կա՛մ ասել, որ հենց կոնկրետ այդ ցուցանիշը 2017-ին եղել է ուռճացված ու դրա համար ենք այդ կետով անկում արձանագրել 2019-ին:

Նոր իշխանությունները չցանկացան մեր ականջներն ավելորդ մանրամասնություններով ծանրացնել ու բացատրել, թե տնտեսական հեղափոխությունը կոնկրետ ինչի վրա պետք է հիմնվի ու տնտեսության կոնկրետ որ ճյուղերն են, որ պետք է հեղափոխական արդյունքի հանգեցնեն: Մեզ միայն ասացին, որ կար վատ Սերժ, որի պատճառով տնտեսության վիճակը վատ էր, իսկ հիմա Սերժը չկա ու հիմա լավ է: Ճիշտ ծանոթ հեքիաթի նման, որում ջուր չկար, որովհետև կար հրեշ, իսկ հիմա կա ջուր, որովհետև գետի հունը փակող հրեշն էլ չկա:


Սակայն ԱԺ-ի կամ Կառավարության նիստերին ընդամենը մեկ անգամ հետևողը հստակ տեսնում է՝ հեռուստացույցի հակառակ կողմում տնտեսությունից խոսում են իշխանավոր դարձած մի քանի նախկին տնտեսական լրագրող, որոնք համալսարանում ընդամենը մեկ կիսամյակ տնտեսագիտության կուրս են անցել ու, մեծ հաշվով, տնտեսագիտական գիտելիքներով ավելի մոտ են Պողոսին, քան նորմալ տնտեսագետի: Ու եթե տնտեսության զարգացման հայեցակարգը չի գրել Աճեմօղլուն, ապա մեծ հավանականությամբ գրել են նրանք: Ուստի հարց է առաջանում, արդյո՞ք մենք ունենք տնտեսության զարգացման ադեկվատ ռազմավարություն: Ոչ թե կենաց, մաղթանք, ցանկություն, այլ ռազմավարություն, որն աշխատում է:

Հեղափոխական իշխանությունը 2018-ին գործիմացների ու հաղթողների վճռականությամբ առանձնացրեց Կառավարության տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթություն` գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիական ոլորտը և զբոսաշրջությունը:

Մենք չենք մշակում մեր հողերի ուղիղ կեսը: Մնացած կեսով էլ չենք կարողանում այնքան արտադրողականություն ապահովել, որ հետաքրքրենք որևէ այլ շուկայի, քան ՌԴ-ի մի քանի խանութն են: Իսկ եթե հիշենք, որ ՌԴ տանող միակ անցակետը տարվա մի կեսը փակ է, մյուս կեսն էլ՝ գերծանրաբեռնված ու չկարողացանք երեք տարում ծովի վրա 18.1 կմ կամուրջ կառուցող ՌԴ-ին համոզել, որ Լարսի ճանապարհը տասը մետրով գոնե լայնացնի, որ գյուղարտադրանքը սահմանին չփչանա, անհասկանալի է, թե որ քաջը պետք է այս ոլորտում ներդրում անի, ինչքան էլ վարչապետը կոկորդ պատռի:

ՏՏ ոլորտում, ամենաճոխ հաշվարկներով, ներգրավված է ընդամենը 20.000 ՀՀ քաղաքացի, այսինքն՝ ՀՀ մշտական բնակչության 0.06 տոկոսը: Նրանց ստեղծած բարձր տեխնոլոգիաների ոլորտի պրոդուկտն էլ շատ փոքր մասով է ներդրվում մեր տնտեսության իրական հատվածում, որովհետև դրա պատվիրատուն և սպառողը, որպես կանոն, դրսի շուկան է: Ուստի, եթե IT-ն մի օր պետք է շարժի մեր տնտեսությունը, ապա առնվազն ոչ այս տասնամյակում:

Բայց, կարծես, ի հեճուկս առողջ տրամաբանությանը, մեր տնտեսությունն աճում է ու թողնում, որ նախկին լրագրողները տնտեսագիտության Նոբելյան մրցանակակրի դեմքով շրջեն ու ասուլիսներ տան:

Տնտեսությունն աճում է նկարչության ու տոքսիկ ճյուղերի՝ շահումով խաղերի ու մեքենաների ներկրման շնորհիվ: Այսինքն՝ ստացվում է զարմանալի մի բան՝ իշխանությունները շեշտը դնում են IT-ի ու գյուղատնտեսության վրա և պայքարում շահումով խաղերի ու մեքենաների ներկրման դեմ, ինչից հետո մեքենաների ներկրումն ու շահումով խաղերը գերաճ են տալիս, իսկ գյուղատնտեսությունը մնում է նույն մակարդակին: Կարելի՞ է սրանից եզրակացնել, որ այս գիտունները առնվազն 180 աստիճանով ծուռ են պատկերացնում տնտեսությունը: Իսկ կարելի՞ է եզրակացնել, որ վարկով գնված մեքենաները չեն վաճառվելու ու առաջացնելու են վարկի սպասարկման հարց, որ շահումով խաղերը քայքայելու են տնտեսությունը, իսկ մոտ ամիսներին գազի թանկացումը դնելու է ֆիլմի վերջակետը: Բայց դա ապագայում…

Ներկա իրականությունն այն է, որ որքան էլ ցանկանաս, մեր նման երկրները միանգամից տնտեսության փափուկ ճյուղը և բարձր տեխնոլոգիաների ճյուղը զարգացնել չեն կարող: Զարգացող երկրների ճակատագիրն է շեշտը դնել ծանր արդյունաբերության ու հանքարդյունաբերության վրա նաև մեկ հատուկ պատճառով՝ աշխարհում տեղի է ունենում ծանր արդյունաբերության հումքատար, էներգատար ու աշխատատար ճյուղերի փոխանցում զարգացած երկրներից զարգացողներին: Աներկբա է, որ չնայած IT-ի մասին հնչեղ կենացներին, մեր ֆորմատի երկրների ուղին հետևյալն է՝ կառուցել ամուր հանքային ու ծանր արդյունաբերական տնտեսություն, որից ստացված գումարներով էլ աստիճանաբար անցում կկատարենք բարձր տեխնոլոգիաներին:

Ե՛վ ծանր արդյունաբերության, և՛ հանքայինի դեմ այսօր բնապահպանների կողմից պայքար կա, ու այդ պայքարի դեմ պոպուլիստ իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել:
Փաստ է՝ միշտ կա մի դժգոհ բնապահպան և նրան լուսաբանող առնվազն 20 լրատվամիջոց ու, առաջնորդվելով պոպուլյար որոշումներ կայացնելու օրակարգով, իշխանությունները, օրինակ, այսօր կանգնած են Ամուլսարի հանքը չգործարկելու խնդրի առաջ, որը չեն լուծելու: Ի դեպ, չեմ խոսում հանքերը մսխելու մասին, ինչպես Ռուսաստանն է անում, այլ այդ գումարը հետագայում գիտության ու նորարարության մեջ ներդնելու:

Նախորդ դարի 60-ական թվականներին Շվեդիայի ու Ֆինլանդիայի արտահանման 70 տոկոսը փայտանյութն էր, Իսրայելինը՝ գյուղատնտեսական արտադրանքը: Ներկայում՝ այս երկրների արտահանման կառուցվածքի 50 տոկոսից ավելին բարձր տեխնոլոգիական արտադրանքն է: Շվեդիան կտրեց իր անտառները, ապա սկսեց դրանք վերամշակել ու վաճառել՝ գումարը ներդնելով գիտության մեջ: Ցավոք, մենք այսօր անում ենք ճիշտ հակառակը. գիտական կենտրոնները զարգացնելու փոխարեն՝ փակում «Նորավանք» կենտրոնը, մասնակի դադարեցնում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը, հարձակվում ԱՅԲ-ի վրա: Իհարկե, նաև չեն մոռանում հենց այնպես մսխել հանքային ռեսուրսը ու հուսալ, որ երբ 30 տարի հետո մոլիբդենի պաշարները սպառվեն, կկարողանանք մոլիբդենի գնով վաճառել Փաշինյանի խոստումները ու նրա ստեղծած թավշյա հեղափոխության բրենդը:

Ի դեպ, հեղափոխության ու բրենդի մասին….

Իր՝ «Ինչու՞ են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսներն աղքատ» գրքում Դարոն Աճեմօղլուն, որպես ոչ հաջողակ պետություն, բերում է Մեքսիկայի օրինակը՝ ասելով, որ 100 տարում Մեքսիկան 50 նախագահ է փոխել ու այդ երկիրն աղքատ է, որովհետև նրանցից յուրաքանչյուրը Մեքսիկայի հետ արել է նույնը, ինչ կոնկիսկադորները՝ ձևավորել են շահագործող էլիտա ու շահագործման են ենթարկել հասարակությանը՝ դրանով զսպելով տնտեսական աճը: Որքան էլ դա հաճելի չլինի մեզ, մեր ու Մեքսիկայի օրինակները նման են: Մեր տարածաշրջանում իշխել են պարսիկները, օսմանները, ռուսները ու արհեստականորեն դանդաղեցրել են տնտեսությունը: Այսինքն՝ մենք ո՛չ ունեցել ենք ներառական քաղաքական, ո՛չ էլ ներառական տնտեսական համակարգեր, ինչի կարևորության մասին անընդհատ խոսում է Աճեմօղլուն: Ապա արդեն անկախ Հայաստանի էլիտան շարունակել է այդ պրոցեսը՝ բաշխելով մոնոպոլիաներ ու զսպելով գործարարությունը մեկ պարզ պատճառով. հարստացող գործարարը ապագա քաղաքական էլիտայի հիմքն է, ինչը պետք չէ գործող էլիտային:

Այսօր մենք խոսում ենք հեղափոխության ու նոր կարգերի մասին ու այնքան էինք տարվել գոչելով, որ չնկատեցինք էլ՝ ինչպես գարեջուր խմող ՔՊ-ականները դարձան կոնյակ խմողներ, օլիգարխները՝ գործարարներ, կուսակցականները՝ ապահովված մարդիկ: Ու երբ բանավիճում են՝ սա հեղափոխությու՞ն էր, թե՞ իշխանափոխություն, բավարար է բերել փաստը՝ մի քանի միլիարդանոց ՊՆ տենդերը շահում է ՔՊ-ական, ինչը, անշու՛շտ, նոր էլիտայի ձևավորման հիմք է: Իսկ երբ այս ամենի կոնտեքստում Փաշինյանը խոսում է, որ տուրիզմը կզարգանա, որովհետև մենք Հայաստանն աշխարհում դիրքավորում ենք որպես թավշյա հեղափոխություն արած երկիր, բավական է վկայակոչել օրերս The Economist Intelligence Unit-ի հրապարակած աշխարհում դեմոկրատիայի ցուցիչը, որտեղ Հայաստանը 86-րդ հորիզոնականում է՝ 10 բալանոց համակարգում 5.54 բալով: Սա էլ համարեք փոքրիկ ակնարկ՝ տուրիզմի զարգացման մեր պլանի մասով ու պատճառ, թե ինչու է Աճեմօղլուն այսօր Փաշինյանին քննադատում:

դիտվել է 533 անգամ
Լրահոս
Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել 30-ամյա բնակչուհին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է համաքաղաքացու հետ և գումար պահանջել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը Նիկոլ Փաշինյանի PR միջոցառումն էր. ՀՀ վաստակավոր արտիստ (video) Իսակովի պողոտայում բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն արդեն ցայտնոտի մեջ է, ինչի պատճառով արդեն դիմում է ոչ ադեկվատ քայլերի. Սարգիս Ավետիսյան (video) Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները Ի՞նչ է իրականում թաքնված ալկոհոլային թունավորման դեպքերի հետևում.ՍԱՊԾ առաջին պետ (video) Ինչ եղանակ է սպասվում վաղը Փաշինյան-Մնացականյան զույգը խայտառակ աներեսությամբ է վերաբերվում Արցախի շուրջ «պրավալներին».Աշոտյան (video) Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հետաձգեց Նիկոլ Փաշինյանի երեկվա խեղկատակությունը դարձավ հանրային ծաղրի հերթական առարկա. Արմեն Աշոտյան (video) Պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին Բողոքավոր Ալիևի «պատերազմ» օպերացիան Ալիևը բաց տեքստով խոստովանեց, թե ինչ է Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել.Արմեն Աշոտյան (video) Նոր ապտակ Ռուսաստանից Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը Ես որևէ պատգամավորի փոխարեն իր մանդատի հետ կապված ոչ կարող եմ որոշում կայացնել․ Մակունց Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ .video Նիկոլ Փաշինյան մեգաստախոսը ներկայացնում է մեգանպատակներ. Արմեն Աշոտյան (video) Հնարավոր չէ բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Ով և ինչ պայմաններով կգնի Հայաստանի ֆոնդային բորսան Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ընտրության հնարավորություն չի թողել 2018 թվականի ապրիլը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ է եղել․ մինչև 2060 թվականի ռազմավարական ծրագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն... Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, Պաշտպան հայրենյաց ազգային մշակույթային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը։ Թեմա Արցախյան ազատագրություն, անկախություն, բանակցությունների ընթացք: Սիրով հրավիրում ենք լուսաբանման: Կարող եք հարցեր գրել մեր էլեկտրոնային հասցեին և ֆեյսբուքյան էջին: [email protected] Ակումբավարը կհնչեցնի բոլոր հարցերը: Ասուլիսի ավարտից հետո բացակայող լրատվամիջոցներին, ըստ ցանկության,կտրամ... Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը կխոսի հակահամաճարակային սահմանափակումների արդյունավետության, դրանց մասնագիտական հիմնավորման, դպրոցներում դիմակ կրելու պարտադրանքի, համավարակի երկրորդ ալիքի մասին: Հրավիրում ենք լուսաբանելու: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը: Ասուլիսի թեման՝ Անկախության օր, սեփական տեսակի գիտակցում, արվեստագետի դերն ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում: Հրավիրում ենք լուսաբանելու: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Թեման՝ «Անկախության օր. մեր անցած ճանապարհն ու քաղած դասերը: Ազգային ազատագրական պայքարը և նրա ջատագովները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub