Ինքն իրեն հրազենային վիրավորում հասցրած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր.ՊՆ փոխնախարար
ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ վիճակում են հունվարի 24-ին վիրավորում ստացած զինծառայողները։
«Ինքն իրեն հրազենային վիրավորում հասցրած զինծառայողը Երևան է տեղափոխվել: Երկրորդ վիրահատական միջամտություն դեռ չի եղել, որպես այդպիսին կարիքը դեռ չկա, սպասում ենք՝ զարգացման դինամիկայից ելնելով բժիշկների հետագա քայլերին», ասաց նա և հավելեց, որ վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ մյուս վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում, բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումներն իրականացվել են, շուտով կվերադառնա իր ծառայությանը։
Բալայանը խոսեց նաև Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի մասին՝ նշելով, որ վերջինիս վիճակը չի փոխվել, նույնն է՝ ինչ առաջին օրերին։