Վարչապետի ներկայացրած գրիչն ապացուցեց, որ իրենք Թովմասյանի դեմ ոչինչ չունեն, այլապես կներկայացնեին և խայտառակ չէին լինի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց Սահմանադրական դատարանի նախագահի կողմից իբր իրեն ծառայություններ առաջարկելու մասին ու որպես փաստ ներկայացրեց գրիչը, սա խոսում է այն մասին, որ իշխանությունը ոչինչ չունի Թովմասյանի դեմ, ու Թովմասյանը ոչինչ չի արել:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների, գրառման և այլ հարցերի շուրջ Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

-Տիկի´ն Սահակյան, որքանով է նորմալ, որ երկրի վարչապետն ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն իր ծառայությունները մատուցելու առաջարկ է արել, հետո գրում է, որ անհամարժեք ապացույց ունի, ու այդ ապացույցը զուտ մի միջոցառման ժամանակ իրեն Թովմասյանի տված ու հետ չվերցրած գրիչն է:

-Դա ցավալի փաստ է, նկատի ունենալով, որ այդ խոսքերը հնչում է պետության ղեկավարի բերանից, ոչ թե սովորական քաղաքացու, կամ գոնե լավ, իր թիմից որևէ մեկի բերանից: Պետության ղեկավարն ասուլիսին միտք է ասում, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել: Սա արդեն լուրջ խնդիր է: Այնուհետև եղավ ՍԴ նախագահի արձագանքն առ այն, որ հիմնավորող փաստեր չներկայացնելու դեպքում զրպարտության հայտով կդիմեն դատարան: Հիմա, բնականաբար, հասարակությունը սպասում է այդ փաստերին, չէ՞ որ պետության ղեկավարը չի կարող նման հայտարարություն անել առանց փաստի ու լուրջ սպասում է ինքն այդ փաստին: Ընդ որում, իր քաղաքական թիմն ու աջակիցներն աղմուկ էին բարձրացրել, թե տեսեք՝ հիմա ինչ կկատարվի Հրայր Թովմասյանի հետ: Այս ընթացքում հրապարակվում է հայտնի լուսանկարը, թե իբր Հրայր Թովմասյանն է՝ ձեռքով Փաշինյանին բարևում, դա թերևս ծառայեցնելու էին որպես փաստ:

-Բայց դա պատահական տարածում չէր, դա տարածեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:


-Այո, և հատկանշական է, որ այդ լուսանկարում Հրայր Թովմասյանը չէր: Որքան հասկացա, դա էր լինելու իրենց փաստը, սակայն պարզվեց, որ դա չէր փաստը, և Նիկոլ Փաշինյանը որոշեց հրապարակել իր «անհամարժեք» փաստը: Շատ ցավալի է, ես վատ եմ զգում՝ որպես այս երկրի քաղաքացի, իմ երկրի վարչապետի համար, որ իմ երկրի վարչապետն այդ գրիչը կարող է ներկայացնել որպես փաստ, այն էլ այն հանգամանքի, որ Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է իրեն առաջարկել:

-Այդ «փաստն» ի՞նչ արեց ի վերջո, բացի այն քննադատություններից, որոնք ստացավ Փաշինյանը, բացի այն, որ լռեց իր քաղաքական թիմը, որը նախքան այդ խոսում էր, սպառնում էր, թե ինչ է լինելու Հրայր Թովմասյանի հետ:

-Դրանով Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած միտքը՝ ծառայություններ մատուցելու մասին, հենց Փաշինյանը հերքեց, որովհետև ասաց, որ Թովմասյանին երբևէ չի հանդիպել, այլ մի անգամ հանդիպել է այդ գրիչի օրը, և մյուսն էլ պատարագի օրը: Հիմա լուրջ մարդն ինչպե՞ս կարող է սա ընկալել: Այսինքն՝ քաղաքավարի լինելը ՀՀ-ում ընդունված չէ այլևս, տարրական կուլտուրան, որ անձը տեսնում է, որ գրիչ չունի, ու իր գրիչն է տալիս, ենթադրում է ծառայություներ մատուցելու առաջարկ ու չի կարելի քաղաքակիրթ լինել: Սա՞ է պահանջում վարչապետը:

-Իսկ եթե վարչապետի միակ փաստը գրիչն էր, ինչո՞ւ էր նման հայտարարություն անում ասուլիսի ժամանակ:

-Վարչապետն էլ է հասկանում, որ ինքը չուներ փաստեր, բայց, ամենայն հավանականությամբ, ինքը չէր սպասում, որ Հրայր Թովմասյանը նման հայտարարությամբ հանդես կգա ու փաստեր կպահանջի իրենից: Երևի մտածում էր, որ, ինչպես միշտ, իր խոսքն անցել է շատերի մոտ, կարող է և այս ընթացքում էլ անցնի: Բայց ինքը պետք է հասկանա, որ այդպես չէ, կան մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանում են, որոնք երբևէ իրենց անվան հետ կապված սուտ տեղեկություններն անհետևանք չեն թողնելու և պահանջելու են փաստեր, ինչը և արվում է:

Բայց մենք տեսնում ենք, որ երբ պահանջում են փաստեր, հերքումներ են ցանկանում, երբ ապատեղեկատվություն են որակում և այլն, հարձակման են ենթարկվում: Ես ուղղակի, հերթական անգամ խորհուրդ կտամ վարչապետին, որ իր յուրաքանչյուր միտքն ասելուց առաջ մտածի և նոր արտահայտվի: Մտածի և հասկանա, որ նա այլևս երկրի վարչապետ է, նա ընդդիմադիր պատգամավոր չէ, սովորական քաղաքացի չէ, որ ինչ-որ մտքեր արտահայտի, և դա միգուցե անպատասխան մնա և հետևանքներ չունենա, այստեղ արդեն հետևանքները երկրի համար են լինում, որովհետև երկրի վարչապետը խոսում է ՍԴ նախագահի կողմից իրեն ծառայություն մատուցելու առաջարկ անելու մասին, սա շատ լուրջ խնդիր է, հետո գրիչը բերում է որպես օրինակ և ասում է, որ սա էլ փաստը:

-ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություներն ինչ սկսել են, հրապարակումներ կան, փաստեր կան, որ ուժային կառույցները, իրավապահ մարմիններն ինչ-որ բան են ման գալիս ՍԴ նախագահի վերաբերյալ, խուզարկություններ են արվում և այլն, ու վարչապետը, որպես ինչ-որ առաջարկների փաստ, ներկայացնում է միջոցառման ժամանակ իր մոտ մնացած գրիչը: Այսինքն՝ կա քրեական գործ և մի հատ գրիչ: Սա՞ է գտել ողջ համակարգը Սահմանադրական դատարանի նախագահի «դեմ»:


-Խնդիրը հենց այդ է, որ այդ գրիչով իրենք հիմնավորեցին, որ ոչինչ չունեն Սահմանադրական դատարանի նախագահի դեմ, որովհետև ունենալու պարագայում այսպիսի հնչեղ հայտարարություն անելուց հետո ինքը այդ փաստերը կներկայացներ: Բացի այդ, Հրայր Թովմասյանն էլ գիտի, չէ՞, թե ինքն ինչ է արել, ինչ չի արել, այնպես չէ, որ ՍԴ նախագահը ձեռնոց է նետել ու ասում է, որ ինքը մնալու է ՍԴ նախագահ, արդեն խոսում է այն մասին, որ Թովմասյանը վախենալու ոչինչ չունի: Բնական է, որ նրանք որևէ փաստ չունեն Թովմասյանի դեմ, այլապես կներկայացնեին և խայտառակ չէին լինի:

դիտվել է 850 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am