Ալիևի ռեժիմի թեման ԵԽԽՎ-ում է

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում քվեարկության կդրվի Ադրբեջանի իշխանություններին քննադատող ծավալուն զեկույց՝ մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին:

Ադրբեջանցի քաղբանտարկյալներին նվիրված ուսումնասիրությունը հեղինակել է Իսլանդիայից ընտրված պատգամավոր, իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը, ով Բաքու կատարած այցից, իշխանությունների, ընդդիմության ու իրավապաշտպանների հետ զրույցներից հետո արձանագրել է. - «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Մանրամասն նկարագրելով վերջին տարիներին քաղաքական շարժառիթներով ձերբակալված ընդդիմադիրների ու լրագրողների դեմ հարուցված քրեական գործերը՝ զեկույցում, ըստ «Ազատության»՝ նշվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներ է կայացրել Ադրբեջանի դեմ՝ արձանագրելով, որ ընդդիմադիր գործիչները «կամայականորեն հայտնվում են բանտերում, քաղաքացիները զրկված են հավաքների ու խոսքի իրավունքից»:

Ի դեպ, սա այս թեմայով առաջին զեկույցը չէ Եվրախորհրդի Վեհաժողովում. 2013-ին շրջանառության մեջ էր դրվել նույնաբովանդակ մեկ այլ փաստաթուղթ, որը, սակայն, ի վերջո մերժվել էր՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ: Հետո՝ տարիներ անց, ներքին հետաքննությունը պարզել էր, որ դեմ քվեարկած եվրոպացի պատգամավորները սերտ կապեր են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ և շռայլ նվերներ ստացել Ալիևի վարչակազմից: Թերևս, դա էր պատճառը, որ նոր համազեկուցողը՝ երիտասարդ Սուննա Էվարսդոտտիրը, Բաքու մեկնելուց առաջ հայտարարել էր՝ իր համար բոլորովին այլ սկզբունքներ են գերակա. - «Ես խորապես հոգ եմ տանում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերիշխանության համար, որոնք մեր կազմակերպության հիմնարար արժեքներն են»:

Զեկույցը քվեարկության կդրվի առաջիկա չորեքշաբթի: Մինչ այդ պաշտոնական Բաքուն արդեն իսկ քննադատել ու անընդունելի է համարել փաստաթուղթը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը պնդել է՝ Վեհաժողովը վտանգավոր ճանապարհ է ընտրել. - «Այս քայլերով նրանք խնդիրներ են ստեղծելու ոչ թե մեր, այլ իրենք իրենց համար», - ասել է Սամեդ Սեիդովը:

Մինչ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան սպառնալից հայտարարություններ էր անում, Ստրասբուրգում հրապարակվեց Ադրբեջանին քննադատող ևս մեկ փաստաթուղթ: Վեհաժողովի դիտորդական առաքելությունը, որ օրեր առաջ մեկնել էր Բաքու՝ փետրվարի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու, նախօրեին հայտարարեց՝ ներկայումս Ադրբեջանում առկա քաղաքական միջավայրը նպաստավոր չէ ժողովրդավար ընտրությունների անցկացման համար:

«Քաղաքական որոշ գործիչների հնարավորություն չի տրվել դրանց մասնակցել՝ դատվածություն ունենալու պատճառով, թեև ստրասբուրգյան դատարանը փաստել էր, որ նրանք ազատազրկվել էին շինծու մեղադրանքներով», - փաստել է եվրոպացի պատգամավորների խումբը՝ հավելելով՝ Ադրբեջանի իշխանություններն անտեսել են նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու՝ Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների հանձնարարականները: «Չի նկատվում նաև հավաքների ազատություն, իշխանությունների կողմից արտոնված վերջին հանրահավաքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ հունվարին ու կրկին ուղեկցվել ոստիկանության բիրտ ճնշումներով»,- արձանագրել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը:

Այսպես, նշյալ զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին է, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի՝ ԵԽ անդամ դառնալուց ի վեր՝ 2001-ից սկսած ԵԽ-ն մտահոգված է այս երկրում քաղաքական բանտարկյալներին առնչվող փաստերով: ՄԻԵԴ-ն ընդունել է կարևոր որոշումներ՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների, իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարելով կամայական, որը հաճախ զուգորդվել է բռնություններով և նրանց՝ կարծիքն արտահայտելուն ուղղված սահմանափակումներով: «Այս վճիռներից շատերը փաստում են, որ նման դեպքերից շատերը լիովին համապատասխանում են «քաղաքական բանտարկյալ» եզրույթին, որը սահմանվել է ԵԽԽՎ-ի ընդունած Բանաձև 1900-ով»:
Զեկույցում հեղինակը մի շարք առաջարկություններ է ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին և Նախարարների կոմիտեին ՝ Ադրբեջանում այս խնդիրը լիարժեք և կայուն լուծելու համար, և եզրակացնում. «Այլևս որևէ կասկած չկա, որ Ադրբեջանը քաղբանտարկյալների խնդիր ունի, որը կառուցվածքային ու համակարգային բնույթ է կրում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 885 անգամ
Լրահոս
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am