Փաշինյանի ինքնաոչնչացնող ասուլիսը. հաճախորդաց հարեմի լուծարման հետևանքները

Նիկոլ Փաշինյանի ասուլիսն այս անգամ գերազանցեց մյուսներին։ Նախորդներում էլ էին եղել ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող ձևակերպումներ և ինքնաոչնչացման ակցիաներ, բայց այս անգամ ամեն ինչ ավելի ցցուն էր։

Երբ Նիկոլը Էդմոն Մարուքյանի թեմայով օգտագործում է «Սա 2016, 2015 և նույնիսկ 2017 թվականը չէ, որ իշխանության հետ առևտուր–շանտաժ, շանտաժ–առևտուր բանաձևով հնարավոր լինի խոսել» ձևակերպումը, երևի չի զգում, թե ինչպես է ինքն իրեն փչացնում։

Տեղին է հիշեցնելը, որ 2016–ին Փաշինյանն անսպասելիորեն և զարմանալիորեն դաշինք կազմեց Մարուքյանի հետ։

«Ելք» դաշինքը կազմվեց իշխանական խոհանոցում մուտք ունենալու համար։ Մինչև այդ Փաշինյանն ու Մարուքյանը միմյանց հետ հարաբերվում էին «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» բառապաշարով ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնում Սերժ Սարգսյանի հաճախորդը լինելու համար։

Լեզվակռիվը հատկապես սրվեց 2016–ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ։ Պատճառն այն էր, որ պայքար էր ընթանում հաճախորդաց հարեմում առաջինը դառնալու համար։ Բ26–ում որոշեցին աղմուկից ու հոգեբանական էքսցեսներից խուսափելու համար Մարուքյանին ու Փաշինյանին, մեկ էլ՝ Արամ Սարգսյանին խորհրդարանի մուտքի տոմս տալ։ Դաշինքն այդ այնքան արհեստական էր ու արտաքին մոդերատորի առատաձեռն և միաժամանակ պատժիչ ձեռքով ստեղծված, որ փլուզվեց ճիշտ այն պահին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։

Նիկոլն ու մյուսները «շանտաժ–առևտուր, առևտուր–շանտաժ» ծրագրի շրջանակներում պատգամավոր դարձան՝ փոխարենը լեգիտիմ ճանաչելով 2017–ի կեղծված խորհրդարանական ընտրությունները և արդյունքների համար մեղադրելով ընտրակաշառք վերցնող «հպարտ քաղաքացիներին»։

Երբ այն օրերին մենք խոսում էինք այդ մասին («Ելք»-ի հերթական առաջադրանքը, Քացախ՝ Մարուքյանի իշտահին, Ժանրի ճգնաժամ, դերասանների դեֆիցիտ, Ինչո՞ւ լուծարվեց «Ելք» դաշինքը և այլն), Նիկոլը կոկորդն ու մարմնի մյուս հատվածն էր պատռում՝ փորձելով ապացուցել, որ այդպես չէ, որ ինքն առևտրի մեջ չէ, որ հաճախորդ չէ, որ Էդմոն Մարուքյանը բյուրեղյա մաքրության տեր տղա է, որ «Ելք»–ը մուտքի համար չէ ստեղծված։

Հիմա ինքը հանգամանքների բերումով վարչապետ է դարձել և Մարուքյանին մեղադրում է 2015, 2016, 2017 թվականներին իշխանության հետ առևտրաշանտաժային հարաբերություններ ունենալու համար։ Նիկոլը, թերևս, չի հասկանում, որ իր երբեմնի «օրթախին» մեղադրելով՝ նաև ինքն իրեն է մեղադրում նախկինների հետ այդպիսի հարաբերությունների մեջ լինելու և «հպարտ քաղաքացիներին» մոլորեցնելու համար։

Ի դեպ, երբ Փաշինյանը Մարուքյանին սպառնում է Աշոտյան դարձնել, թող հիշի, թե ինչ օրեր է անցկացրել Աշոտյանի հետ ու Աշոտյանի կուռացիայի ներքո։

Այդ նույն Աշոտյանն էր հաճախորդացման ծրագրի շրջանակներում ողջունում Նիկոլի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը։ Նիկոլն այդ օրերին պարզապես հալվում էր Աշոտյանի խոսքերից և ձգտում արժանանալ նրա գովեստին։

Օ՜ ժամանակներ, օ՜ հաճախորդներ։

Հայկ Ուսունց

դիտվել է 1314 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am