Իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ եմ տալիս հեռանալ զբաղեցրած պաշտոններից կամ վայր դնել մանդատները
«Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության անդամներին, եթե այդպիսիք մնացել են.
Հարգելի իշխանության ներկայացուցիչներ,
Քաջ գիտակցելով ձեր հոգեբանական վիճակը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասվում են նոր ստատուսներ, որպես հայը հայի ձեզ խորհուրդ եմ տալի շատ արագ գրել դիմումներ և հեռանալ զբաղեցրած պաշտոններից կամ էլ վայր դնել մանդատները։
Սա է ապաշխարելու առաջին քայլը։ Մնացած քայլերի մասին ձեզ լրացուցիչ տեղյակ կպահենք։ Սա որևէ կերպ սպառնալիք չէ, այլ ձեր մասին մտահոգություն հայտնելու ձև։
Սա իմ քաղաքական խորհուրդն է ձեզ։ Կուզեք օգտվել՝ օգտվեք»:
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից