Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո մասնակիցները վթարի են ենթարկվել

Այսօր՝ հունվարի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի 33 TՏ 988 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Օշական ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա ծառին, կոտրել այն և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել առևտրի կրպակի պատին և 1 մետր բարձրությունից կողաշրջվելով հայտնվել է այգում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և նրա ուղևորներ՝ համագյուցիներ, 36-ամյա Նարինե Գևորգյանին, 15-ամյա Մեսրոպ Գևորգյանին, 11-ամյա Հեղինե Գևորգյանին և 35-ամյա Սարգիս Ոսկանյանին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, որից հետո ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է՝ մի մասին՝ «Աշտարակ», մի մասին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ճանապարհին վարորդ Ռ. Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիկ Սեթոյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռուբեն Հակոբյանի և քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու ուղևորներն ազգականներ են և Օշական էին վերադառնում ծննդյան արարողությանը մասնակցելուց հետո։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով վերամբարձ կռունկով դուրս է բերվել նշված վայրից և տեղափոխվել ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

դիտվել է 1561 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am