Վարչապետը բյուջեի խնայողության մասին հիշեց, երբ հերթը հասավ լրագրողներին
Ինչո՞ւ է վարչապետի մամուլի ասուլիսը տեղի ունենում Կապանում և ինչու պետությունը չի հոգում լրատվամիջոցների տրանսպորտային ծախսերը: Պատասխանելով այս հարցերին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չեն ուզում անարդյունավետ ծախսել բյուջեի միջոցները:
«Դուք մեզ միշտ մեղադրում եք պետական միջոցներն աննպատակ ծախսելու համար, դրա համար մենք չենք ուզում պետական բյուջեն ծախսել: Սրանից հետո ավելի նպատակային ենք ծախսելու պետական բյուջեի միջոցները: Որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար չափով ֆինանսավորում են ստանում, թող 5 հազար դրամ ավելի ծախսեն, գան վարչապետի ասուլիսին, ինչո՞ւ մենք պետական բյուջեով պետք է ծախսենք դրա համար»,- շեշտեց նա: