«Չեմ ցանկանում մտնել դիսկուրսի մեջ, եթե ՀՀ գործող վարչապետն ասում է, որ նախկին իշխանությունների ժառանգությունը սա է, թող նախկին իշխանությունները պատասխանեն դրան»․ Դավիթ Բաբայան

«Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք թե՛ այդ կրակովյան հանդիպումներից հետո, թե՛ Մադրիդյան, թե՛ Քի Վեսթից, թե՛ հարյուրավոր նմանատիպ հանդիպումներից հետո»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի այն հատվածին, որում նա անդրադառնում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությանն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս լրատվամիջոցներից մեկում մի հոդված է հրապարակվել, որտեղ, նրա խոսքով, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, և, ըստ նրա՝ համենայն դեպս, պաշտոնական հերքումներ նախորդ իշխանությունից չեղան։

ՀՀ վարչապետի մատնանշած հոդվածում շարադրված կարգավորման տարբերակը ներկայացված էր՝ որպես 2018 թվականի հունվարի 18-ի կրակովյան առաջարկներ։ Նա ներկայացրեց լրատվամիջոցի հրապարակման բովանդակային հատվածը։ Փաշինյանի խոսքով՝ հենց այս ժառանգությունն է ստացել իր ղեկավարած կառավարությունը.

«Հիմա ես ուրիշ բան եմ ասում, Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Թող Արցախի ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Թող հայ ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են։ Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է այն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, եթե կընդունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը, որ սա է բանակցությունների բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»։

Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք են ունեցել ԱՀ իշխանությունները կրակովյան առաջարկների մասին, այս հարցն ինչպե՞ս է քննարկվել իշխանությունների միջև, ասաց, որ չի ցանկանում տարանջատել իշխանությանը հասարակությունից, քանի որ Արցախի Հանրապետությունն Արցախի ժողովուրդն է՝ լինի դա իշխանություն, լինեն հասարակ մարդիկ, քաղաքացիներ։

«Ես նաև խոսում եմ՝ որպես քաղաքացի, որպես քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ, մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք թե՛ այդ կրակովյան հանդիպումներից հետո, թե՛ Մադրիդյան, թե՛ Քի Վեսթից, թե՛ հարյուրավոր նմանատիպ հանդիպումներից հետո, որ մեր դիրքորոշումը հստակ է և որևէ փոփոխության չի ենթարկվել․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս, չի կարող լինել վերադարձ անցյալին, այդ թվում՝ սահմանների առումով, դա անընդունելի է, անթույլատրելի, դա հանգեցնելու է աղետի ԱՀ-ի և հայոց պետականության համար։ Դա մենք մշտապես ասել ենք։ Անձամբ ես ունեմ նաև անձնական ներդրում այդ բոլոր գաղափարների մեջ՝ հենց ես եմ առաջարկել և շրջանառության մեջ դրել 1999 թվականին Քարվաճառը, որպես հայության հիդրոդոնոր՝ ջրային դոնոր, գաղափարը, և հենց դա է այսօրվա դրությամբ Քարվաճառը հայկական պահել, ամենակարևոր հիմքերից մեկը, և ես հպարտ եմ այդ ամենի համար, որ մի փոքր կետ մեր ազգային ազատագրական պայքարում, անվտանգության համակարգում, մեր շահերը պաշտպանելու հարցում ներդրել եմ։

Մենք նույնպես ունենք անմիջական ներդրում այս ամենի մեջ, ինչպե՞ս մենք դա կարող ենք անել, և մեզ համար ընդունելի լինի տարածքների հանձնում, և այլն, և այլն»,- ասաց Բաբայանը։

Միաժամանակ ԱՀ նախագահի խոսնակն ասաց, որ չի ցանկանում մտնել դիսկուրսի մեջ։ «Եթե ՀՀ գործող վարչապետն ասում է, որ նախկին իշխանությունների ժառանգությունը սա է, թող նախկին իշխանությունները պատասխանեն դրան, քանի որ ես այլ ձևով եմ այդ հարցը դիտարկում։ Ես հասկանում եմ այսպես, որ, եթե գործող վարչապետն ասում է, որ այսպիսին է եղել, ուրեմն անընդունելի է համարում վերադարձն անցյալին, ինչն այդպես է նաև Արցախի ժողովրդի և մեզ բոլորիս համար։

Կրկնում եմ՝ մենք 21 տարի առաջ այդ գաղափարը դրեցինք շրջանառության մեջ, հետևաբար՝ մենք չենք կարող դիտարկել Հայաստանի ապագան՝ առանց Քարվաճառ։ Կարո՞ղ ենք պահել այն, ինչ ունենք, միանշանակ։ Պահելու համար պետք է ձևավորվի խելացի իշխանություն, լեգիտիմ, բանիմաց իշխանություն, որով պետք է լավը պահպանենք, իսկ լավը շատ է եղել, հրաշքներ են կատարվել Արցախում։

Ո՞վ էր պատկերացնում, որ 1991 թվականին Շուշին հայկական է լինելու, ո՞վ էր պատկերացնում, որ Քարվաճառը հայկական է լինելու, Քաշաթաղը։ Ոչ ոք։ Մենք ցանկանում էինք, որպեսզի մեր հայրենիքը վերականգնվի, բայց մենք չէինք պատկերացնում, իսկ հիմա դա այդպես է, պետք է պահպանենք։ Այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք, իսկ դրա համար պետք է լինենք միասնական, պետք է կառուցենք մեր երկիրը, լինենք բանիմաց, մաքուր, կոռուպցիայի դեմ պայքարենք, պահպանենք մեր բնությունը։ Միանշանակ պետք է աշխատենք միասին»,- ասաց Բաբայանը։

168.am

դիտվել է 1953 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am