Փաշինյանի երազած ծառայությունը Հրայր Թովմասյանը չի առաջարկել

 Ժողովրդական հայտնի խոսքն ասում է` ստի ոտքը կարճ է լինում: Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը, կապված Սահմանադրական դատարանի նախագահի հետ, պայթեց շատ արագ: Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Հրայր Թովմասյանը ամիսներ շարունակ իր ծառաություններն է առաջարկել նոր իշխանություններին. «2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը և ես ուզում եմ Ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը: Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցլեու ցանկություն ո'չ ունեցել եմ, ո'չ ունեմ, ո'չ էլ կունենամ: Իսկ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,- հայտարարել է Փաշինյանը:

Ասուլիսից անմիջապես հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել` նշելով, որ Փաշինյանը ըստ էության ստում է, վարչապետ դառնալուց հետո նրա հետ ինքը հեռախոսով խոսել է ընդամենը երկու անգամ, իսկ առանձին հանդիպում ընդհանրապես չի ունեցել։ «Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։ Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։ Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի` ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։
Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի»,- նշել է Թովմասյանը։
ՍԴ նախագահը պահանջել է վարչապետից կոնկրետ փաստեր ներկայացնել, այլապես ինքը ստիպված կլինի դիմել դատարան` զրպարտության համար. «Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։
Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։ Այս պահից սկսած` ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,- հայտարարել է ՍԴ նախագահը:
Փաստն ինքնին, որ երկրի առաջին դեմքը հրապարակավ քաղաքական դեմագոգիայով է զբաղվում և մտնում է պարզուակ ստախոսութան դաշտ, վիրավորական է նրան վստահության քվե տված ՀՀ քաղաքացու համար: Այդ նույն ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքը սիրով ընդունել է նախկին իշխանության բազմաթիվ կադրերի ծառայությունները` սկսած այժմյան գլխավոր դատախազից մինչև արտաքին գործերի նախարար, ՊԵԿ նախագահ, ԱԻ նախարար, մի շարք դատավորներ, քննիչներ և բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Փաշինյանը թերևս չի հասկանում, որ այս նույն մարդիկ, երբ ժամանակը գա, մեծագույն սիրով նույն ծառայություններն առաջարկելու են նաև հետագա իշխանություններին: Բայց սա իր խնդիրն է:
ՍԴ-ի հետ կապված ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ դատավորների բացարձակ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ծառայությունները չեն առաջարկել նոր իշխանություններին: Հակառակը` ՍԴ-ն, որպես բարձր դատական մարմին, ցույց է տվել, որ չի պատրաստվում դառնալ նոր իշխանության կցորդը: Ավելին` հստակ քայլերով ցույց է տվել, որ հանդես է գալիս որպես անկախ դատական իշխանության երաշխավոր: Հենց սա է, որ հունից հանում է Նիկոլ Փաշինյանին, որը տենչում է օր առաջ իր ձեռքը վերցնել դատական իշխանությունը և ողջ երկրում հաստատել սեփական անձնիշխանությունը: Ընդ որում, Փաշինյանը դա չի էլ թաքցնում` նա շատ պարզ ասում է, որ ինքը խնդիր ունի ՍԴ-ի հետ:

Ասուլիսի ժամանակ նա այսօրվա ՍԴ-ին մեղադրել է 1996 թվականից սկսած բոլոր  կեղծված ընտրությունների համար: Բայց, չգիտես ինչու, Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ 2017-ին իրենց ձայնը ընտրակաշառքով վաճառած ՀՀ քաղաքացիները, 2018-ին ձայն տալով իրեն, դարձել են նոր Հայաստանի մաս: Նույն կերպ վերը թվարկված պաշտոնյաները, այդ թվում նաև նախկին իշխանության կողմից նշանակված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ծառայելով նոր իշխանություններին, դարձել են նոր Հայաստանի մաս: Ստացվում է, որ այդ ձևաչափի մեջ չի տեղավորվել միայն ՍԴ-ն և հարց է առաջանում, թե ինչու: Դժվար թե գլխավոր դատախազությունը` որպես համակարգ, նախկինում ավելի քիչ էր կոռումպացված, քան ՍԴ-ն:
ՍԴ-ն խնդիր է դրել դառնալ ոչ թե օրվա իշխանության կցորդը, այլ վերջապես կայացնել այնքան երազած անկախ դատական համակարգը Հայաստանում: Իսկ դա Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ չի մտնում:

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7392 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am