Եթե Մարուքյանը շարունակի տեղը չբերել, կհայտնվի Արմեն Աշոտյանի դերում
Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իշխանությունը փոշմանելու է այս հարցով իրենց չաջակցելու եւ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու համար, Փաշինյանն ասաց․
«Լենա Նազարյանը որ ասում է՝ անցյալում է մնացել՝ ի՞նչ նկատի ունի։ Նկատի ունի, որ պարոն Մարուքյանը տեղի չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի։ Ես Սերժ Սարգսյանը չեմ։ Բայց չի կարելի ժողովրդի վստահության քվեն ունեցող իշխանության հետ նման լեզվով խոսել:
Ո՞վ է գնահատում՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե՞ չէ։ Ես ասում եմ, որ եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել՝ հայտնվելու է Աշոտյանի դերում, ինքը թող ընտրի։ Մենք որեւէ պրոբլեմ չունենք։ Ինքը չի կարող գնահատել՝ մենք մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե չէ․ դա ժողովուրդը կգնահատի։ Եվ հերիք է մեր համեստությունը չարաշահեն․․․Ինքնաոչնչացմամբ են զբաղված այդ մարդիկ»։