Չասեք՝ տվեք անուններ. Նիկոլ Փաշինյանը՝ պետական հեղաշրջման փորձ անողների մասին

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ուեննք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում, այսինքն՝ մարդիկ սովորաբար ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը։ Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության, դրանք տարբեր են, հետևաբար, ես ուզում եմ ասել, ես շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը, որովհետև, գիտեք, հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ ու այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրում», - Կապանում  ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

«Եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք, կարող ենք մեկնաբանել դա որպես հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն։Կարող ենք նաև դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, ու հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք ու վերջանականորեն պարտված է ու ջախջախված:Հիբրիդային հեղարշրջում ասելով նկատի ունեմ, որ, օրինակ, տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերով ՀՀ ղեկավարին, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար», - ասաց ՀՀ վարչապետը։

«Ընդ որում՝ դա արվում է՝ ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի, ու ինչո՞ւ է հեղաշրջում բառը էս պրոցեսի մեջ տեղավորվում, որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության մեջ՝ գործում են ընդդեմ իշխանության, ընդ որում, դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դատական համակարգի որոշ պաշտոնյաներ, ընդ որում, ես մտածում էի, որ ամբողջ դսատական համակարգն է, բայց, փառք աստծո, ժամանակը ցույց տվեց, որ ոչ, ամենևին էդպես չէ, առանձին փոքր խմբեր են։ Սահմանադրական դատարանը, կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են ՍԴ մյուս անդամներին նույնսպես ներգրավվել այդ պրոցեսի մեջ, բայց ես ուրախ եմ արձանագրել, որ, կարծես թե, ՍԴ անդամների 80 տոկոսն այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել։ Մենակ չասեք՝ տվեք անուններ, ես տվեցի անուններ, ուղղակի թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատվել։ Օրումեջ տարբեր օտարերկրյա մայրաքաղաքներ այցելություններ, հանդիպումներ, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ, այն հեղինակավոր կազմակերպությունների ու կոնկրետ ղեկավարների, որոնք երկար տարիներ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը, շատ հնազանդ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը ու իշխանության բռնազավթման կոնկրետ համահեղինակներ են, որոնք լռել են ու նրանց լռությունն անվճա՞ր է եղել, հնարավոր է, գա ժամանակը, մենք էս թեմաներին էլ անդրադառնանք», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ որ ապացույցները լինեն բավարար, որ մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության, մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։

«Նպատակն այն է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացվեն, ու այդ վտանգները չեզոքացված են, վաղուց, արդեն մի քանի ամիս», - ասաց ՀՀ վարչապետը։

դիտվել է 962 անգամ
Լրահոս
Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am