6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. 100 նոր փաստ
«2019-ի ընթացքում Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան: Գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է », -Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մեկնարկած մամուլի ասուլիսին շարունակում է ներկայացնել 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին։
«Մասնավորապես՝ 2018-ին պաշտպանվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան», - ասաց ՀՀ վարչապետը։