ՀՀ քաղաքացին չպետք ա, կներեք բառի համար, տուգանելու մատերիալ լինի. վարչապետը՝ բալային համակարգի մասին
Կապանում ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթևեկության բալային համակարգին՝, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ե՛վ հեղափոխության ժամանակ, և՛ դրանից հետո ասել եմ, որ ՀՀ քաղաքացին չպետք ա, կներեք բառի համար, տուգանելու մատերիալ լինի: Հնչել են խոսքեր՝ բա ի՞նչ եղան էդ հայտարարությունները: Կյանքի ա կոչվել: Նախկին համակարգն ի՞նչ էր՝ տուգանվի, էլի, էլի, ինչքան շատ, էնքան մեր օգուտն ա: Սրանով առաջինը՝ առավելագույն տուգանքը 29 հազար դրամ ենք սահմանել, երկրորդ, ասել ենք՝ եղբա՛յր կամ քո՛ւյր, եթե 1,2,3,...9 տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված պրոբլեմ ես ստեղծում, դրա համար զրկվում ես»: