Կամո Ավագումովն ու Մոնարխը դիրքավորվել են Կրեմլում
Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ հունվարի 16-ին դարձավ երկրի վարչապետ։ Վերջին օրերին սկսվեցին տարածվել լուրեր նրա հայ լինելու վերաբերյալ։ Մեր տեղեկություններով՝ նա սերտ կապեր ունի մոսկվայաբնակ հայ գործարարներ Մոնարխի եւ Կամո Ավագումովի հետ։
Հիշեցնենք, որ վերջիններս իրենց բիզնեսը վաճառել են հենց Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ եւ մասնակից են եղել ու կան ՀՀ քաղաքական կյանքում։ Իսկ այժմ իրենց հովանավորչության տակ են պահում Մոսկվայում ապաստանած նախկիններին, այս անձինք ՌԴ վարչապետի հովանավորչությամբ այժմ ազդեցիկ ֆիգուրներ են դարձել։