Իմփիչմենթը սկսվեց. Թրամփը Դավոսից վերադարձավ

Թրամփին իմպիչմենտի ենթարկելու լսումները: ԱՄՆ Սենատում մեծամասնության ղեկավար, հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը ներկայացրել է նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացի ընթացակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա քվեարկություն Սենատում: Ըստ առաջարկված ընթացակարգի, կողմերից յուրաքանչյուրը ստանում է 24 ժամ երկու օրվա ընթացքում սեփական փաստարկներն առաջ քաշելու համար:

Մաքքոնելի առաջարկությունը չի պարունակում տեղեկություն, թե արդյոք լսումների ընթացքում ելույթով հանդես կգան վկաները, թե ոչ: Դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը վստահ է՝ առանց վկաների ու առանց նոր ապացույցների ուսումնասիրության այս լսումներն իմաստազուրկ են:

«Մենք` դեմոկրատներս նպատակ ունենք բացահայտել ճշմարտությունը և խուսափել սխալներից, ուստի կպնդենք, որ քվեարկություն կայանա նոր վկաներին լսելու հարցի շուրջ, և հանրապետականները պետք է որոշեն, թե արդյոք կանգնած են մեր Սահմանադրության, ժողովրդավարության, օրենքի գերակայության կողքին, թե կողմ են նախագահ Թրամփի ցանկությանը քողարկելու ճշմարտությունը, երբ իմ կարծիքով, նա գիտակցում է, որ մեղավոր է»,- ասում է սենատոր Շումերը:

Թրամփի փաստաբանական թիմը, սակայն պնդում է, որ պաշտոնազրկման այս գործը վտանգ է Սահմանդրությանը, քանի որ նախագահ Թրամփը չի կատարել որևէ անօրինական քայլ՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա հետաքննություն սկսելու համար, որը բխում է նրա քաղաքական շահերից:

Ներկայացուցիչների պալատը մեղադրում է Թրամփին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեջ: Սա ԱՄՆ պատմության երրորդ իմպիչմենտն է: Նախկինում դրանք տեղի էին ունեցել նախագահ Էնդրյու Ջոնսոնի օրոք 1868-ին և 1998-ին նախագահ Քլինտոնի կառավարման ժամանակ: Երկու դեպքում էլ իմպիչմենտի մասին որոշումը կայացվել է Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատը դեմ է հանդես եկել այդ որոշմանը, և նախագահները շարունակել են պաշտոնավարել: 1974-ին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Վոթերգեյթի սկանդալի արդյունքում ևս առերեսվում էր պաշտոնազրկման հեռանկարին: Այս դեպքում այն կարող էր տեղի ունենալ նաև Սենատում, սակայն Նիքսոնը հրաժարական տվեց նախքան Ներկայացուցիչների պալատի որոշումը:

Օրերս Շվեյցարիայի առողջարանային Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումին ներկա էին աշխարհի և բիզնեսի առաջնորդներ՝ ներկա էր նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Իր ելույթի ժամանակ նա խոսեց իր վարչակազմի տնտեսական նվաճումների մասին և ընդգծել Կանադայի, Մեքսիկայի ու Չինաստանի հետ վերջերս կնքած առևտրային պայմանագրերի կարևորությունը: Թրամփը նաև օգտագործել է ևս մեկ անգամ գլոբալ ջերմացման կողմնակիցներին քննադատելու հնարավորությունը:

«Այս ահազանգողները միշտ նույն պահանջներն են ներկայացնում՝ գերիշխանություն և մեր կյանքի յուրաքանչյուր գործոնի ձևափոխում: Մենք երբեք թույլ չենք տա, որ արմատական սոցիալիստները ոչնչացնեն մեր տնտեսությունը, փչացնեն մեր երկիրը կամ սահմանափակեն մեր ազատությունը»,- ասել է նա:

Ի դեմս գլոբալ ջերմացման վերաբերյալ իր կարծիքին, Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը կմասնակցի աշխարհով մեկ ծառերի տնկման ծրագրին: «Շատ այլ երկրների հետ մենք պատրաստվում ենք մեկ տրիլիոն ծառ տնկել: Ես շրջակա միջավայրի ջատագով եմ: ԱՄՆ-ում իրավիճակն այժմ հիանալի է, սակայն իմ ցանկությունն է ունենալ ամենամաքուր ջուրը և ամենամաքուր օդը»,- ասել է նա: Սակայն կլիմայի ակտիվիստների կարծիքով իրավիճակը մտահոգիչ է և աշխարհի առաջնորդները չեն կատարում իրենցից սպասված քայլերը: Կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգը կրկին մեղադրել է աշխարհի առաջնորդներին գլոբալ ջերմացման խնդրին լուրջ չվերաբերվելու մեջ: «Ես այստեղ եմ ասելու, որ ի տարբերություն ձեզ, մեր սերունդը առանց պայքարի չի հանձնվի»,- ասել է նա:

Ինչևէ, դեմոկրատները Սենատի հանրապետականների օգնությունն են հայցում՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար միանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու և նրան պաշտոնանկ անելու իրենց ջանքերին»։
Սենատում սկսված դատավարությունում Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Թրամփի իմփիչմենթի հիմքում դրված երկու հոդվածները։ Ըստ դեմոկրատների, Թրամփը կոռուպցիոն սխեմաներով չարաշահել է նախագահի լիազորությունները և խոչընդոտել Ներկայացուցիչների տանը՝ նրա գործողությունների հետաքննությանը։ «Առաջիկա օրերին մենք ձեզ և ԱՄՆ-ի ժողովրդին կներկայացնենք նախագահի լիազորությունները չարաշահելու լայնածավալ ապացույցներ, որ ձեռք են բերվել Ներկայացուցիչների տան հետաքննության ընթացքում», - նշել է Ադամ Շիֆը՝ ասելով, որ Եթե Սենատը չընդունի մեղադրանքները և պաշտոնանկ չանի Թրամփին, նախագահի լիազորությունները չարաշահելը և Կոնգրեսին խոչընդոտելն ընդմիշտ կփոխի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը՝ հրավիրելով հաջորդ նախագահներին նման կերպ վարվել։

«Ոչինչ չի կարող ավելի վտանգավոր լինել ժողովրդավարության համար, քան գլխավոր մի հրամանատար, ով կարծում է, թե կարող է գործել անպատիժ, առանց պատասխանատվության», - հայտարարել է նա։ Կոնգրեսում առայժմ դեմոկրատներն են ներկայացնում Թրամփի դեմ մեղադրանքը, նրան իմփիչմենթի ներկայացնելու դեմ փաստարկները։ Դրա համար նրանք երեք օր ժամանակ ունեն։ Դեմոկրատներից հետո հանրապետականները եռօրյա ժամկետում կարող են ներկայացնել իրենց հակափաստարկները։ Սենատում Թրամփին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ է, որ 100 սենատորների երկու երրորդը կողմ քվեարկի։

ԱՄՆ Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։ Մինչև հիմա անձամբ Դոնալդ Թրամփը, հանրապետականները հերքել են դեմոկրատների մեղադրանքները՝ պնդելով, որ իմփիչմենթի հիմքեր չկան։ Երբ Սենատում սկսվեց իմփիչմենթի գործընթացը, Թրամփը գտնվում էր Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովին: Նա արդեն վերադարձել է ԱՄՆ:

Հիշեցնենք, որ դեմոկրատների մեղադրանքի կենտրոնում անցած տարի ամռանը Թրամփի հեռախոսազրույցն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրանք պնդում են, որ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ հետաքննելու նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունն Ուկրաինայում: Բայդենը այս տարվա ընտրություններում կարող է լինել Թրամփի հավանական հակառակորդը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2088 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am