Ալեն Սիմոնյանը կոպտորեն խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները. Ազգային հակակոռուպցիոն խորհուրդ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի պահպանման նկատմամբ օրենսդրական պահանջները և քաղաքացու նկատմամբ, ով չի հարում իր քաղաքական հայացքներին, անվայելուչ արտահայտություններ կատարել: Ավելի ուշ, իրավիճակը շտկելու փոխարեն, ԱԺ փոխխոսնակը փորձել է հրաժարվել իր արարքից: Այս մասին տեղեկացնում է Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը, որը տարածել է հաղորդագրություն:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն ուսումնասիրություն է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանի գրառման կապակցությամբ և արձանագրել, որ Ալեն Սիմոնյանը, ցուցաբերելով անհանդուրժողականություն քաղաքական այլ հայացքներ կրող քաղաքացու նկատմամբ, նրան հրապարակայնորեն վիրավորել է: Մասնավորապես, Նանե Արզումանյանի գրառման ներքո, որտեղ քաղաքացին քննադատել է Ալեն Սիմոնյանին և նրա վարքը ԱԺ-ում, վերջինս, մեկնաբանությունների բաժնում, դիմելով իր համակիրներին, գրել է. «Շան տեղ մի դիր, մեր զրուցակիցը իրանք չեն»:

Ավելի ուշ, այս մեկնաբանության կապակցությամբ լրագրողների հարցին պատասխանելիս, Ալեն Սիմոնյանն էլ ավելի վատ դրության մեջ է հայտնվել: ԱԺ փոխնախագահը հիշատակել է, որ նշված մեկնաբանություններում իր կողմից ասված է եղել` «ծիտիկներին շան տեղ պետք չի դնել», հետևաբար, ըստ Ա.Սիմոնյանի, անհնար է պնդել, որ այս խոսքերն ուղղված են եղել Նանե Արզումանյանին կամ ընդհանրապես որևէ անձի:

«Եթե մարդիկ կան, որ ծիտիկների հետ կապված ուզում են դիմել, ինչ է ասել եմ՝ շան տեղ չդնեն, ես դեմ չեմ, թող դիմեն, կարող են նաեւ ՄԱԿ-ին դիմել եւ կենդանիների պաշտպանության որոշ կազմակերպությունների»,-ահա թե ինչպիսին են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պատկերացումները` քաղաքական բանավեճի ընթացքում ակնհայտորեն և բոլորին հասկանալի անձանց հասցեին իր իսկ կողմից հնչեցված արտահայտությունների համար պատասխանատվություն ստանձնելու մասին:

Ազգային հակակոռուպցիոն խորհուրդն արձանագրում է, որ Ալեն Սիմոնյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի պահպանման օրենսդրական պահանջները, այն է` չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս կամ առօրյա կյանքում: Խորհուրդը նաև գտնում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձին հարիր չէ պատասխանատվությունից խուսափելու համար բառախաղերի վրա հենվելը և պատասխանատվության կանչվելու պարագայում` խուսանավելու նմանատիպ անհեռանկար եղանակ ընտրելը:

Խորհուրդը համապատասխան եզրակացություն է ուղարկել ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին՝ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։

դիտվել է 785 անգամ
Լրահոս
«ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am