Ի՞նչ են փնտրել քննիչները Հրայր Թովմասյանի տանը.պաշտպան (video)
Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ բոլորի համար է ակնհայտ, թե ինչ է տեղի ունենում Հրայր Թովմասյանի հետ այս քրեական գործի շրջանակներում: «Ակնհայտ է՝ քաղաքական հետապնդման ու տարբեր ռեպրեսիվ մեթոդների կիրառումը: Նույնիսկ ընթերականներն էին նշում, որ սա քաղաքական գործ է և չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանել»:
Նա նշեց, որ չգիտի, թե քննիչներն ինչ են փնտրում, բայց ենթադրում է՝ փնտրում են ինչ-որ աղաղակող բան, որպեսզի հանրությանը կարողանան մատուցել այս պրոցեսի նպատակային լինելը: Սակայն ըստ պաշտպանի՝ այս պահին դեռ ոչինչ չեն գտել:
Մանրամասները՝ տեսանյութում.