«Ի՞նչ է կատարվում երկրում և ի՞նչ է լինելու սրա վերջը»

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում «Էլիտայի բացակայությունը: Եկել է էլիտա և կոնտրէլիտա ձևավորելու ժամանակը» խորագրով գրառում է արել՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին։

«Իշխանափոխություն-հեղափոխություն եզրույթների հակադրությունների ֆոնի վրա արդեն շուրջ երկու տարի է, մեր երկիրը քայլ առ քայլ մոտենում է մարդ-մարդ, մարդ-պետություն հարաբերությունների վերջնական քաոսին: Մտածող և մտահոգ մարդիկ սկսել են ավելի հաճախ հարցնել միմյանց՝ «ի՞նչ է կատարվում երկրում և ի՞նչ է լինելու սրա վերջը»: Պատասխան չկա:

«Հեղափոխության» հետևորդները՝ հեղափոխականության անվան տակ ցանկանում են հասարակության քարտ բլանշը ստանալ իրենց իշխանությանը խանգարող բոլոր հարցերի ուժային և անօրինական լուծումներն ապահովելու համար: Բայց չեն բացատրում թե, ինչո՞վ են իրենք հեղափոխականներ և ի՞նչն են հեղափոխել: Եվ կա՞ արդյոք Հայաստանում իրեն հարգող քաղաքագետ-գիտնական, որը ևս համոզված է, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր:

2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանափոխություն համարողները լավ կանեն այլևս չշեշտադրեն այդ հանգամանքը, քանի որ այն առավել քան ակնհայտ է դառնում: Մեր երկրում ոչ մի հեղափոխություն չի եղել: Տեղի է ունեցել քաղաքականությանը հայտնի սովորական պայքար իշխանության համար, որտեղ տարբեր ուժերի աջակցությամբ հաղթել է ընդդիմությունը: Ի՞նչ գնով է հաղթել, կամ ի՞նչ հետևանքներ է ունենալու այդ հաղթանակը հայ մարդու համար՝ առավել քան մշուշոտ է:

Ի՞նչն է այսօր ձևավորում մեր երկրի քաղաքական համակարգը, որո՞նք են այդ համակարգի ինստիտուտները և ի՞նչպիսի բացահայտ կամ թաքնահարույց խնդիրներ են նրանք դրել իրենց առջև, ինձ համար մոտավորապես պարզ է: Բայց այն բարդ է հասանելի դարձնել լայն հանրությանը:

Ընդդիմությունը շարունակաբար քննադատում է իշխանության մեջ հայտնված մարդկանց, սակայն միակ բանը, որտեղ նրանք մեղավոր չեն, դա այն է, որ նրանց ճնշող մեծամասնությունը, շատ պատահաբար, կոպտացիայի սկզբունքով հայտնվել է քաղաքական իշխանության իրացնողի և պատասխանատուի աթոռներին: Նրանք նույնիսկ չեն պատկերացնում, թե ապագայի ի՞նչ պատասխանատվություն են ստանձնել, և որ իրենց անպատասխանատվության աստեղային ժամն արդեն ավարտվել է:

Հետևելով ներհայաստանյան զարգացումներին, վստահ կարելի է ասել, որ եկել է էլիտաների ձևավորման ժամանակը, և ապագան պետք է որոշվի քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական և հոգևոր էլիտաների պայքարի արդյունքում (երկրորդ փողոցից իշխանությունը մեր երկրի վերջը կլինի): Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ գաղափարներ ու արժեքներ են գեներացնելու այդ էլիտաները:

Որքնով ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ նա հասկանում է այս պարզ ճշմարտությունը: Առանց իշխող ռազմավարական էլիտայի ձևավորման, նա հեռու գնալ չի կարող: Այսօր իր պայմանական թիմը (լինի դա սորոսական, լևոնական թե քպական) չունի էլիտար բնույթ: Նրանց ճնշող մեծամասնությունը քաղաքականության համար սովորական դիլետանտներ են և զբաղված են Նիկոլի անձի պաշտամունքով: Պատակահական չէ, որ սոցիալական ցանցերում ցանկացածին կարելի է քննադատել, բացի Նիկոլից: Իշխանության մեջ հայտնվածներից քիչ թե շատ խելացիները (նախարար կամ պատգամավոր) փակուղու մեջ են, և առավել զգույշ են իրենց հայտարարություններում, իսկ Փաշինյանի հետ անձնական կապվածություն ունեցողները շարունակում են էյֆորիկ, իներցիոն սկզբունքով արտաքին և ներքին քաղաքական անհեթեթություններ սփռել՝ ի վնաս իշխանությունների ու հենց Փաշինյանի:

Եկել է էլիտայի ու կոնտրէլիտայի ձևավորման ժամանակը: Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր պետությունը հաջողված դուրս գա այս անորոշությունից ու վտանգավոր քաոսից, շատ կարևոր է, որպեսզի և՛ իշխող էլիտան, և՛ կոնտրէլիտան լինեն գաղափարականացված: Դա կլինի մեր բոլորի հաջողությունը: Եթե իշխանության մեջ հայտնվածները կաշկանդված են տարբեր ազդեցություններով, ապա գոնե կոնտրէլիտան պետք է անաչառ լինի այս հարցում:

Կոնտրէլիտայի (այսինքն՝ ընդդիմադիր կամ այլընտրանքային էլիտայի) որակից է կախված լինելու, թե ի՞նչ ապագա մենք կունենանք: Եթե պետք է ապագայում փոխենք իշխանությունը նմանատիպ վատ, կամ վրեժխնդրությամբ լցված մեկ այլ մարդկանց խմբով, ապա քաոսը և հասարակական նեգատիվ հարաբերությունները շարունակվելու են նաև ապագայում: Իսկ եթե կոնտրէլիտան լինի ամբողջությամբ գաղափարականացված, ազգային-պետական արժեքների, պահպանողականության ու բացառապես օրինականության սկզբունքների կրող, ապա մենք կունենանք ցանկալի ապագա, երաշխավորված անվտանգ զարգացող Հայաստան և Արցախ:

Ոչ մի պետականություն և քաղաքացիական հասարակություն առանց սեփական էլիտայի (ոչ օտարի կողմից ստեղծված) գոյություն չունի: Իմ համոզմամաբ, այսօր մենք ունենք մեկ ճշմարիտ ճանապարհ. իշխանությունները պետք է փորձեն ձևավորել որակյալ էլիտա, իսկ ընդդիմությունը՝ որակյալ կոնտրէլիտա: Քաղաքական պայքարը պետք է լինի միայն գաղափարական: Փողոցային ցածր ինտելեկտի, հայհոյանքի, հուզականության, շոուի, մանիպուլյացիաների, խաբեության ու մոլորությունների տանող էժանագին միտքը պետք է դուրս շպրտվի քաղաքական հարաբերություններից:

P. S. Վատ (անբարո, տեսակով դավաճան ու անսկզբունք) մարդիկ ևս պետք է տեղ չունենան էլիտաներում»:

դիտվել է 1257 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am