Դա սադրանք էր և՛ «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի կողմից, որը առաջացրեց պոռթկում. Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ-ում քաշքշուկի մասին
Դա սադրանք էր և՛ «Իմ քայլի», և՛ ԲՀԿ-ի կողմից, որը առաջացրեց պոռթկում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 21-ին ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին:
Դիտարկմանը՝ «Իմ քայլից» նշում են, որ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել, Ծառուկյանն ասաց, որ արդեն պատասխանել է այդ հարցին:
«Մարդիկ ռոբոտներ չեն, այդ սադրանքից հետո երկու կողմից էլ առաջացան պոռթկումներ, դա հաճելի չէ, ցանկալի չէ: Նման միջադեպեր չպետք է լինեն»,- ասաց նա: