Մարտի 1-ի ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակներում. Էլինար Վարդանյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ հարցման, նշել է, որ ըստ իրենց քաղաքականության՝ մեկնաբանություններ չեն տալիս գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի վերաբերյալ և խստիվ դատապարտում են անհատների կամ կազմակերպությունների կողմից գաղտնի տեղեկությունների միտումնավոր ու չթույլատրված հրապարակումը, որը կարող է ռիսկեր ստեղծել մարդկանց կյանքի համար և վտանգել իրենց ազգային անվտանգությունը։

Փաստորեն, ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով վիկիլիքսյան գաղտնազերծված տեղեկատվությունը, ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է դիրքորոշում, որը լիովին հասկանալի և ընդունելի է։ Մենք կիսում ենք դեսպանատան մոտեցումը, որ շուրջ 12 տարի առաջ Վիկիլիքսի կողմից պետական և գաղտնի փաստաթղթերի հրապարակումը անթույլատրելի էր, քանի որ այն վտանգում է մարդու կյանքը և ազգային անվտանգությունը։

Մենք էլ ենք կարծում, որ ՀՔԾ պետը 2018 թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ եթերի ժամանակ, որպես Արմեն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հիմք Վիկիլիքսի տվյալները ներկայացնելիս, պետք է առաջնորդվեր նույն սկզբունքով։ Առավել ևս որ հարուցվող քրեական գործի պարագայում լրացել էին վաղեմության ժամկետները։ Երևի հիշում եք նաև, թե ինչպիսի ջանասիրությամբ էր այդ լուրը ազդարարվում հանրայինի եթերում։


Անթույլատրելի է Վիկիլիքսի տվյալները քրեական գործի հիմքում դնելու հանգամանքը։ Գաղտազերծված տվյալները կարող էին դառնալ քննարկման առարկա բացահայտված խնդիրները վերհանելու և հետագայում նմանատիպ զարգացումները կանխելու, ճիշտ հետևություններ անելու, բայց ոչ երբեք մարդու դեմ օգտագործելու, նրա իրավունքները այդկերպ ոտնահարելու համար։

Լիովին հասկանալի է ԱՄՆ դիրքորոշումն իրենց պետության անվտանգության առումով։ Նույնը մեզ է վերաբերում։ Մենք Վիկիլիքսի միջոցով ենք իմանում, որ մինչև «Մարտի 1-ի» ողբերգությունը, մենք ունեինք բացառիկ հնարավորություն խուսափել բախումներից, որ ամերիկյան կողմը շատ օպերատիվ ստանձնել է միջնորդական առաքելություն, իսկ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ, և որն ըստ էության կասկածի տակ է դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։

Մեր երկրի ազգային անվտանգությունը պահանջում է «Մարտի 1-ի» ողբերգությունը չսահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, այսպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ։ Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը, որպես երրորդ կողմ, որպես երրորդ հայացք, «Մարտի 1-ը» ծնող ավելի խորքային պատճառներ է բացահայտում, որը վստահաբար այս քրեական գործի շրջանակներից դուրս է։ Մեր ազգային անվտանգությունն է պահանջում գտնել դրանց դիմակայելու երաշխիքները, դրանով իսկ կանխել երբևէ կրկնվելու հնարավորությունը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am