Վահե Գրիգորյանի գիտելիքներին ՍԴ-ն անդրադարձել է դեռևս 2012 թ․-ին

Պարզվում է՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանի լիազորությունների և գործունեության մասին գիտելիքներին նույն սահմանադրական դատարանն անդրադարձել է դեռևս 2012թ-ին, իր ՍԴՈ-1035 որոշմամբ։ Այսպես, Վահե Գրիգորյանը, որպես Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, 2012 թ․-ին դիմում է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով անվավեր ճանաչել «Թիվ 7 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 37-Ա որոշումը և 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններում թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչել Նիկոլ Փաշինյանին:

Որպես պահանջի հիմնավորում Ն.Փաշինյանի ներկայացուցիչը բարձր դատարանին հայտնել է, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի իրականացմանը: Դիմողը գտել է, որ «Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը խախտել էր ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը այն է` նախընտրական քարոզչության սահմանված կարգը: Նրա անունից ընտրողներին գումար է բաժանվել և նա անձամբ ընտրողներին խոստացել է անվճար ծառայություներ մատուցել:

Իրավաբանները կարդալով վերոնշյալ պնդումները, որոնք ներկայացվել են Սահմանադրական դատարանին, վստահ եմ, որ այս պահին սկսեցին կամ ծիծաղել, կամ էլ առնվազն տարակուսել։ Բանն այն է, որ իրավաբան Վահե Գրիգորյանը սահմանադրական դատարանից պահանջել է քննել այնպիսի հանգամանքներ, որի լիազորությունը Սահմանադրական դատարանը պարզապես չունի։ Կրկին հիշեցնեմ, որ Վահե Գրիգորյանը հիմա ՍԴ դատավոր է:

Բայց սա դեռ ամբողջը չէ։ Վահե Գրիգորյանը շարունակելով իր հիմնավորումները նշել է, որ ԿԸՀ-ի գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը զրկվել է ՀՀ վարչական դատարան դիմելու հնարավորությունից: Նշել է նաև, որ թեկնածուների կողմից և նրանց անունից ընտրողներին գումար բաժանելու ու անվճար ծառայություններ մատուցելու խոստումներ տալու` լրատվամիջոցների կողմից արձանագրված փաստերը փորձել են անտեսել նաև կենտրոնական ընտրական հանձ­նա­ժողովը:

Սահմանադրական դատարանը, ինչպես արդեն նշեցի, դեռևս 2012թ-ին մերժելով դիմումը հետաքրքիր գնահատականների է հանգել, մասնավորապես նշելով (ՍԴՈ-1035, 03.07.2012թ. ՍԴ որոշում), որ «...ընտրական գործընթացի առանձին մասնակիցներ խորությամբ չըմբռնելով 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի նոր խմբագրությամբ 3.1-րդ կետի իմաստը` անհիմն փորձում են Սահմանադրական դատարանը դիտարկել որպես ընտրական վեճ լուծող առաջին ատյանի դատարան…»:

Արդյունքում սահմանադրական դատարանը մերժել է դիմումը։

Այսպիսով կարող ենք առնվազն երկու եզրահանգում անել.

1) վարչապետ Փաշինյանի գլխավոր իրավաբան-խորհրդատուն իր արդեն հայտնի գիտելիքների պաշարով շարունակում է այնպիսի խորհուրդներ տալ, որոնց հետևանքով գրանցվել է ՀՀ-ում պետական համակարգի իրավաբանական մտքի աննախադեպ անկում,

2 ) եթե պարոն Փաշինյանը ժամանակին ընտրեր գրագետ սահմանադրագետի, ապա նախ այն ժամանակ, ապա նաև հիմա, կգրանցեր մեծ հաջողություններ իրավական պետության կայացման գործում։

Պարոն վարչապետ, նախկինում նույնպես նշել եմ, որ վատ իրավաբաններից պետք է հրաժարվել, քանի որ վատ իրավաբանը վատ բժշկին հավասար չարիք է։

Իհարկե ես կարող եմ հասկանալ, որ մասնագիտությամբ ոչ իրավաբանի համար դժվար է լավ իրավաբանին վատից տարբերելը, բայց այս ընթացքում իմ կողմից հավաքված և ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս գնահատել շրջապատող իրավաբաններին։

Վառ օրինակ՝ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ով ի վիճակի չեղավ քաղաքական իշխանության համար նույնիսկ ամենակարևոր օրենքներից մեկը (ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին) գրագետ անցկացնել։
Կանչեք ու հարցրեք, կանչեք ու թող գոնե Ձեզ ներկայացնի իր հակափաստարկներն իմ արձանագրածներին և եթե դրանք կհամարեք հիմնավոր, ապա պահանջեք, որ այն ներկայացնի նաև մասնագիտական հանրությանը կամ թեկուզ միայն ինձ։ Ի դեպ նա հրաժարվում է այդ թեմայով պատասխանել լրագրողների հարցերին։

Հ․Գ․ ինձ համար անընդունելի են դատարակ քննադատությունները: Ես կողմնակիցն եմ կառուցողական քննադատությունների, որոնք առնվազն որևէ առաջարկ են պարունակում: Հետևաբար հնչեցնում եմ այդպիսիք, որից կարելի է օգտվել:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am