Աչաջրի ծննդատան գործունեությունը պահպանելու նպատակով Արարատ բանկում հաշվեհամարներ են բացվել
Սիրելի հայրենակիցներ, սփյուռքի հայություն, ՌԴ-ի հայ համայնք․
Ելնելով Աչաջուր սահմանամերձ համայքի ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքի փակման հանգամանքից՝ Աչաջրի ծննդատան գործունեությունը պահպանելու նպատակով Արարատ բանկում հաշվեհամարներ են բացվել։
Լիահույս ենք, որ համայն հայության մտահոգ, հայրենասեր քաղաքացիներն իրենց ներդրումը կունենան և կնպաստեն համայնքի ծննդատան բնականոն գործունեությանը:
Օգնելով Աչաջուր համայնքին՝ մենք կունենանք ավելի ամուր սահմաններ, կնպաստենք ազգաբնակչության ավելացմանը, կկանխենք արտագաղթը և գործազրկությունը:
Հաշվեհամարը կհսկվի անձամբ իմ կողմից, հաշվետվությունները պարբերաբար կներկայացվի հանրությանը` անուն առ անուն:
Գումար փոխանցելու ժամանակ խնդրում եմ անպայման նշել, որ ուղղորդվում է Աչաջուր ԱԿ-ի վերանորոգման և վերազինման համար:
Ստորև ներկայացնում եմ հաշվեհամարները:
ՀՀ դրամ 15100002229700
ԱՄՆ դոլլար 15100551894001
Եվրո 15100586614149
ՌԴ ռուբլի 1510072697758
Պարացելսուս Աջակցություն Բժիշկներին ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյան