Երևանում վերելակները փոխվում են բնակչի գրպանի հաշվին

«Նախորդ տարեվերջից՝ դեկտեմբերի 27-ից, Երևանում մեկնարկեց հին վերելակները նորով փոխարինելու փորձնական ծրագիրը: Փոխվել են Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 20 շենքի և 1-ին թաղամասի 3-րդ շենքի վերելակները:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 28-ին կգործարկվեն ևս 20 նոր վերելակ 10 վարչական շրջաններում, իսկ մնացած 100-ը փորձնական ծրագրով կտեղադրվեն 2020-ին:

«Ակնկալվում է, որ դրան կհաջորդի վերելակների փոխարինման հիմնական ծրագիրը փոխառու միջոցներով: Դա նշանակում է, որ քաղաքապետարանը կտեղադրի վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում կվճարեն արժեքը։ Այդ վճարը ներկայիս ամսական վճարից ավելի կլինի շուրջ 20-30%-ով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր Կարապետյանը:


Երևանի քաղաքապետի խոսնակը նաև հայտնել էր, որ նախնական տեղադրվող այս թվով 20 վերելակների դեպքում վարձավճարի գինը դեռևս չի բարձրանալու: Սա փորձնական ծրագիր է:

Երևանի Քաղաքապետարան 168.am-ը հարցում ուղարկեց՝ խնդրելով տրամադրել այն հասցեները, որոնցում 2019-ին տեղադրվել են նոր վերելակներ:

Հարցրել էինք նաև, թե Երևան քաղաքում 2019թ. ընթացքում փոխված 20 վերելակներից յուրաքանչյուրը որքա՞ն արժի, ի՞նչ պայմաններով է քաղաքացին դրանք շահագործելու, ո՞ր ընկերությունից է կատարվել գնումը և ի՞նչ պայմաններով:

Ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացրել էին, որ 1-ին, 3-րդ և 4-րդ հարցերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

«Վերելակների սպասարկումն իրականացվում է մասնագիտացած կազմակերպությունների և որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնց հետ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կնքում են սպասարկման պայմանագիր: Սպասարկման գումարները նախատեսվում են բազմաբնակարան շենքերի տարեկան բյուջեներով:

Նոր տեղադրված 20 վերելակների շահագործումը և սպասարկումը իրականացվում է վերոնշյալ ձևով»,- ասված էր Քաղաքապետարանի պատասխանում:

Ըստ նշված կայքում տեղադրված տեղեկատվության՝ գնման հայտեր են ներկայացրել 8 ընկերություններ, որոնցից մրցույթով հաղթող են ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ն, «ՎԵՐԵԼԱԿ ՄՈՆՏԱԺ» ՍՊԸ-ն և «Էլիվեյթոր Շեն» ՍՊԸ-ն:

Ըստ էության, մրցույթին մասնակցած 8 կազմակերպությունների հայտերը բաժանված են 12 լոտերի վրա, լոտերն էլ բաժանված են ըստ վարչական շրջանների ու ըստ վերելակների տեսակների, և յուրաքանչյուր կազմակերպություն հնարավորություն է ունեցել յուրաքանչյուր լոտի համար առանձին դիմել: Դիմել են, հայտերը ստացվել են, դրանց արդյունքում եղել է բանակցային գին, և եղած 12 լոտերը բաժանվել են վերոնշյալ 3 շահող կազմակերպությունների վրա, որոնցից յուրաքանչյուրն իր լոտի մասով առաջարկել է նվազագույն արժեքը:

Ի դեպ, մրցույթին մասնակցած 8 կազմակերպություններից մեկը՝ «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ-ն, այն ընկերությունն է, որի մուտքի մասին ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019 թ. հունվարի 23-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց մեծագույն հպարտությամբ: Ըստ ամենայնի, բացի աշխատատեղեր ստեղծելուց, այս հիմնարկը նաև պետք է լուծեր տեղական արտադրության վերելակներով մեր վերելակային խնդիրները լուծելու հարցը: Նախատեսվում էր, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե՛ ներքին սպառման, և թե՛ արտահանման համար: Սակայն, փաստորեն, վերելակ հավաքող տեղական ընկերությունը չի կարողացել դիմանալ մրցակցությանը և հաղթող չի ճանաչվել, այն դեպքում, երբ նախնական ամենացածր գինը բոլոր լոտերով ինքն է ներկայացրել: Ենթադրաբար՝ շահագրգիռ են եղել ու ցանկացել են, որ հենց տեղական ընկերությունը հաղթի, ու հուշել են նաև այն գինը, որը և ներկայացրել է, սակայն մրցույթի ընթացքում մյուս ընկերությունները բանակցային ավելի ցածր գին են առաջարկել, և տեղական արտադրողը, փաստորեն, մրցունակ չի եղել:

Անվիճելի է, որ մեր քաղաքի վերելակները, որոնք արդեն վաղուց «մահվան վերելակներ» անունն են վաստակել, պետք է օր առաջ փոխվեն, և շատ լավ է, որ քաղաքային իշխանությունները ձեռնամուխ են եղել վերելակները նորերով փոխարինելու գործին, սակայն մեր ազգաբնակչությունը պետք է իմանա, որ այդ վերելակները նվեր չեն տրվելու իրենց, և դրանց համար պետք է վճարել 18 տարի կամ 216 ամիս:

Յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր ամիս, կախված շենքի բնակարանների քանակից, պետք է 18 տարի վճարի իր շենքի կամ մուտքի վերելակի համար: Ըստ էության, մինչև պարտքը փակեն, կգա այդ վերելակները փոխելու ժամանակը, և բնակիչը պետք է իմանա, որ հայտնվելու է փակ շրջանի մեջ, եթե ցանկանում է անվտանգ վերուվար անել: Բնակիչը պետք է գիտակցի, որ վերելակը թանկ հաճույք է, որի համար պետք է շարունակ վճարել: Եվ ազնիվ կլինի, որ Քաղաքապետարանը անթաքույց հայտարարի, որ բնակիչն ինքն է վճարելու նոր վերելակի համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am