Շատ բացասաբար եմ վերաբերվում Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունների հնարավոր գաղտնալսմանը․ սա Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձի իրավունքները խախտելու ևս մեկ քայլ է․Ամրամ Մակինյան
Շատ բացասաբար եմ վերաբերում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռախոսի հնարավոր գաղտնալսմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Գրում է tert.am-տ:
«Ես արձանագրում եմ, որ սա ևս մեկ քայլ է Սահմանադրությամբ անձեռնամխելիությամբ օժտված անձի իրավունքները խախտելու»,- ասաց նա։
Պաշտպանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանին գաղտնալսելու մասին տեղեկություններին ինքը ևս ծանոթացել է մամուլի հրապարակումներից։
«Դեռևս քննարկում ենք, թե ինչպես ենք արձագանքելու, բայց, անպայման, արձագանքելու ենք մամուլի այդ տեղեկություններին։ Եթե վերացականորեն ընդունենք, որ այդ գործողությունն իրականում կատարվել է, դա փակ ռեժիմով է կատարվում, պաշտպանական կողմն իհարկե մասնակից չի լինում այդ դատական նիստին, ես էլ ձեզ նման տեղեկացել եմ լրատվամիջոցներից»,- հայտնեց Ամրամ Մակինյանը։