Կառավարության սպանդանոցային դիլեման

Երեկ մեկ շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո, Կառավարությունը տեղի տվեց միս արտադրող ֆերմերների պահանջին, և հետաձգեց սպանադանոցներում պարտադիր մորթի պահանջի կիրառումը մինչև հուլիսի 1-ը։ Սա քայլ է ճիշտ ուղղությամբ, սակայն դեռևս անբավարար, իսկ տեղի ունեցածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դրանցից մի քանիսը ստորև՝

ա) Այն, որ միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, թերևս քչերի մոտ է կասկած առաջացնում, եթե նույնիսկ դա բերում է մսի որոշակի թանկացման, այն արդարացված է սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության տեսակետից։ Խնդիրը այն է, որ այն չպետք է բերի անիմաստ թանկացման, գերշահույթի նոր աղբյուրների առաջացման, և նաև մսարտադրողների զգալի մասի սննկացման։ Այսօրվա պայմաններում սակայն, հենց դա էր տեղի ունենալու, քանի որ Հայաստանի մարզերի մեծ մասում չկան բավարար թվով սպանդանոցներ (տես ստորև գրաֆիկը), եղածները մենաշնորհային դիրք ունեն, իսկ շատ դեպքերում, դրան նաև գումարվում են տրանսպորտային հսկայական ծախսերը, երբ Սյունիքի կամ Գեղարքունիքի պես մարզերում մարդիկ հսկայական տարածություններ պետք է անցնեն՝ սպանադանոց հասնելու համար։

բ) Որպեսզի այս խնդիրները լուծվեն (իսկ դրանք լուծվող են), պետք է մշակվի բոլոր հիմնական շահառուների մասնակցությամբ ճանապարհային քարտեզ, փուլային տրամաբանությամբ, որտեղ յուրաքանչյուր փուլում ստեղծվում են որոշակի սպանդանոցային հզորություններ, մսարտադրողները տարբեր խելամիտ եղանակներով խրախուսվում են դրանցից օգտվել, աստիճանաբար երկրի տարածքում առաջանում է սպանդանոցների շուկայական ցանց, բավարար մրցակցություն առանձին վերցված յուրաքանչյուր մարզում և տարածաշրջանում, և նույնիսկ մսարտադրողների համար ձեռնտու է դառնում սպանդանոցային մորթը։

գ) Հենց այսպիսի խնդիրների որակյալ լուծման համար է երկրին պետք Կառավարություն, իր նախարարություններով, և հենց սա է, որ փաստացի երկրում նորմալ չի գործում։ Փոխարենը ներկա Կառավարությունը մեկը մյուսի հետևից հրապարակ է նետում տարբեր անհեռատես, չհաշվարկված նախաձեռնություններ, և հանդիպելով հասարակության տարբեր հատվածների բուռն արձագանքին, հետ է նահանջում, ցույց դնելով իր ցածր կոմպետենտությունը և մակերեսայնությունը։

դ) Կոնկրետ այս դեպքում, խնդիրը ծանրանում է նաև նրանով, որ մեկ տարի առաջ Կառավարությունը լուծարեց Գյուղատնտեսության նախարարությունը, չնայած բազմաթիվ բողոքների և մասնագետների զգուշացումների։ Մի երկրում, որտեղ գյուղատնտեսությունը շարունակում է տնտեսության ամենամեծ ճյուղը մնալ, և աշխատանքով ու ապրուստով ապահովել համարյա 300 հազար ընտանիք, ունի բազմաթիվ չլուծված խնիրներ, և որտեղ ամենօրյա աշխատանք է պետք շահառուների տարբեր խմբերի հետ, նախարարության լուծարումն ի սկզբանե չհաշվարկված և վնասակար գործողություն էր, և այսօր բերում է իր ակնհայտ բացասական հետևանքները։

Ես շատ կուզենայի, որ այս ամենից խելամիտ դասեր առնվեն, և Կառավարությունը ավելի համակարագային, հաշվարկված գործելաոճ որդեգրի, ցանկացած հանրային կարևորության խնդրում շահառուների հետ հետևողական աշխատանքի, խնդիրների համատեղ վերհանման և լուծումների մշակման հիման վրա կայացնի իր որոշումները, և դրանով բարձրացնի թե իր գործունեության արդյունավետությունը, թե մեր բոլորի բարեկեցությունը։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, մի լավ օր այդ ամենին հասնելու հաստատ վճռականությամբ։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am