Իշխանափոխության երկրորդ տարբերակը

«168 ժամ» թերթը գրում է. «Ժողովրդին մոռացել են։ Ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հիմնական արգումենտն էր ու հիմնական գործիքը, դուրս է թռել քաղաքականությունից։
Միակ պարագան, երբ հիմա հիշում են ժողովրդին, Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումներն են։ Որպես Սահմանադրական դատարանը ցրելու հակասահմանադրական գործունեության միակ գործոն՝ հայտարարվում է, թե այն չի վայելում ժողովրդի վստահությունը։ Մնացած բոլոր քաղաքական զարգացումներում այլևս ժողովրդի մասին հիշատակում չկա։

Ավելին, մնացած բոլոր զարգացումները արվում են ընդդեմ ժողովրդի, սկսած բալային համակարգի ներդրումից՝ մինչև սպանդանոցներում անասունների մորթը պարտադրելը։ Ծննդատների փակմանը որևէ տրամաբանական բացատրություն չի տրվում։ Անգամ ակնհայտ կոռուպցիոն բացատրությունը, թե դրա նպատակը հիվանդանոցներին տրվող պետպատվերի կոնսոլիդացիան է, որի դեպքում ատկատները նշանակալի կլինեն՝ չի դիմանում քննադատության։ Ինչքան էլ ներկա իշխանությունը շնից մազ պոկող է, Նիկոլ Փաշինյանը հմուտ պոպուլիստ է և շատ լավ է հասկանում, որ այդ գրոշները չեն կարող կոմպենսացնել հզոր հակազդեցությունը, որ այս որոշումը կծնի։

Սպանդանոցերում մորթը պարտադրելը ակնհայտորեն բխում է իշխանության ախպեր օլիգարխի շահերից, ով այդ պայմաններում մոնոպոլիստ կդառնա նաև մսի մատակարարման պարագայում։ Բայց մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին ուղարկում էր ոչխար պահելու, իսկ հիմա, փաստորեն, արգելում է ոչխար պահել։ Կրկին, այս լուծումը տրամաբանական չէ։ Այդ և մյուս օլիգարխներից մի քանի միլիոնի մուծումները հայտնի բարեգործական ֆոնդերին չեն կարող լինել գյուղացիներին ու անասնապահներին Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ հանելու գինը։

Իհարկե, կառավարությունն ինչ-որ թվեր է ներկայացնում, հաշվարկներ անում, եվրոպական փորձ վկայակոչում։ Բայց մենք արդեն սովոր ենք, որ կառավարությունը հիմնականում ստում է, այդ հաշվարկների իրավացիության մեջ խորանալը ժամավաճառություն կլինի, ու ավելի լավ է՝ աշխատենք ամենաունիվերսալ գործիքով՝ տրամաբանությամբ։

Անվստահելի է նաև դավադրապաշտական արգումենտը, թե Սորոսն ասել է՝ ծննդատները փակեք, որ հայերը չծննդաբերեն ու չբազմանան։ Կամ թե՝ Սորոսն ասել է՝ միսը սպանդանոցներում մորթեք, որ համ կոշեր լինի, համ էլ թանկ, ու հայ ժողովուրդը միս չուտելով՝ վերանա։

Վերլուծաբանները երբեմն առաջ են քաշում խելագարության կանխավարկածը։ Կրկին թույլ արգումենտ է, մինչև դրան անցնելը՝ պետք է փորձել սպառել ռացիոնալ վարկածները։

Միաժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նման որոշումներով փորձում է երկրում հակաիշխանական շարժումներ հրահրել։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի թերթում մի վերլուծական էր հրապարակված, որտեղ իշխանափոխության մի քանի սցենար էր ներկայացվել։ Տարբերակներից երկրորդը, ըստ անանուն հոդվածագրի, արտահերթ ընտրություններն են, սակայն նաև նշվում է, որ ընդդիմությունը հիմա չի կարող լայն զանգվածներ հանել փողոց, որոնց պարտադրանքի տակ իշխանությունները կգնան նոր ընտրություններ նշանակելուն։

Ըստ էության, կառավարության քայլերը հենց նման շարժումներ են գեներացնում։ Այն, ինչ ժամանակին շատ էր ասվում Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերի վերաբերյալ՝ թե սա իրական օրակարգից՝ ղարաբաղյան խնդրից շեղելու համար է, կարծում եմ, արդեն հեռու է իրականությունից։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարծես նպատակաուղղված՝ ոչ պոպուլյար, տրամաբանական բացատրությունից զուրկ որոշումների է գնում՝ թիրախավորելով իրեն առավել լոյալ խմբերին․ ծննդատներով՝ երիտասարդությանը, սպանդանոցներով՝ գյուղացիներին, բալային համակարգով՝ վարորդներին ու մանավանդ տաքսիստներին։

Տպավորություն կա, որ Փաշինյանն ինչ-որ exit strategy է իրականացնում։ Դեռևս ակնհայտ չէ, թե ինչ պատճառով է Նիկոլ Փաշինյանն ուզում հրաժարվել նոփ-նոր, 1 միլիոն դոլարով վերանորոգած տնից, նոր կես միլիոնանոց «Մերսեդեսներից» և կյանքի այլ հաճույքներից։ Պատճառների մասին այս փուլում կարող ենք միայն գուշակել՝ դա կարող է լինել վախը՝ ղարաբաղյան խնդիրն աղետի տանելու հեռանկարից, ակնհայտ բացահայտումը, որ ինքն անկարող է կառավարել մի երկիր, հիասթափությունն իր թիմից, կամ մեկ այլ խնդիր, սակայն այն, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը վարում է ակնհայտ հակաժողովրդական և կոնֆլիկտներ ծնող քաղաքականություն, ակնհայտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 544 անգամ
Լրահոս
Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am