Գուցե վաղն էլ ասուլիս տա Տանզանիայո՞ւմ, որ մեր գործն ավելի բարդացնի

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր հերթական ասուլիսն անցկացնել Կապանում։

Ու քանի որ մամուլի խոսնակ չունի, այդ մասին մի քանի օր առաջ լրագրող-վարչապետն անձամբ էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել՝ իր հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում: Ապա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկել էր հավատարմագրվել ասուլիսին մասնակցելու համար։

Սովորաբար արտագնա ասուլիսների ժամանակ կառավարությունը հոգում է լրատվամիջոցների տեղափոխման և եթե գիշերելու հարկ կա՝ գիշերակացի հարցը, սակայն այս անգամ մեր հեղափոխական իշխանությունները որոշել են այդ հոգսը չվերցնել իրենց վրա՝ ով ինչպես ուզում է պետք է Կապան հասնի, որ մասնակցի վարչապետի ասուլիսին։

«Կառավարությունը չի հոգալու տեղափոխման և կեցության ծախսերը, բոլոր լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ներկա գտնվել, սեփական միջոցներով կարող են գնալ Կապան և մասնակցել ասուլիսին»,-Hraparak.am-ին ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ տարածքում կառավարությունը երբեք լրատվամիջոցների կեցության ծախսերը չի հոգացել։ Հիմա նաև փոխադրման ծախսերը չեն հոգում։

Հարցին՝ ինչո՞ւ է կառավարությունը որոշել արհեստական բարդություններ առաջացնել լրատվամիջոցների համար, ճիշտ չէ՞ր լինի այդ ասուլիսն անել Երեւանում՝ եթե տեղափոխման հոգսը մնալու էր ԶԼՄ-ների վրա, Խաչատրյանն ասաց․ «Արհեստական բարդության խնդիր չկա, եթե գիտեք, նման մոտեցում է որդեգրվել, որ վարչապետն իր մամուլի ասուլիսները նաև մարզերում է անցկացնելու, և այս անգամ որոշում է կայացվել անցկացնել Կապանում։ Եթե հիշում եք, նախորդը տեղի է ունեցել Լոռու մարզում»։

Հիշեցրինք, որ Լոռու մարզում՝ Վանաձորում անցկացված ասուլիսին մասնակցելու համար կառավարությունը լուծել էր լրատվամիջոցների տեղափոխման, անգամ սնվելու խնդիրը, սակայն Խաչատրյանն ընդամենը կրկնեց, որ այս անգամ նման որոշում է կայացվել։

Նկատենք, որ սա լրագրող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «սիրո» և «համերաշխության» դրսևորումն է լրատվամիջոցների նկատմամբ, երբ նա հնարավորինս բարդացնում է լրագրողների աշխատանքը։

Փաշինյանը, լավ իմանալով, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, որ մասնակցեն վարչապետի ասուլիսին, հատուկ այնպես է անում, որ առավելագույն դժվարություններ ստեղծի ԶԼՄ-ների համար։ Բացի այդ, առնվազն տարօրինակ է վաչապետի այս մոտեցումը՝ պարտադիր արտագնա ասուլիսներ կազմակերպել, այն դեպքում, երբ լրատվամիջոցների մեծ մասը Երևանում են գործում։

Այդ դեպքում հետաքրքիր է՝ ում համար է վարչապետը Կապանում ասուլիս տալիս՝ քանի լրատվամիջոց կա Կապանում։ Նույն տրամաբանությամբ՝ հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը կարող է իր ասուլիսը կազմակերպել, ասենք, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում կամ, ասենք, Տանզանիայի մայրաքաղաք Դոդոմայում։ Ստացվում է՝ այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն չեն ունենա մեկնել վերոնշյալ երկրներ, կզրկվեն վարչապետի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից։ Կարծես թե վարչապետին օր առաջ մի խելքը գլխին մամուլի խոսնակ է հարկավոր, որ այս տարրական նրբությունները նրան հուշի»։

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am