Ոստիկանապետն՝ իր ճակատագրի մասին. ինչքան մնաց պաշտոնավարելուն

Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որհատուկ միջոցառում է իրականացրելԱրագածոտնի մարզում, եւ, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ: Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն:

Նկատենք, որ հրապարակված տեսանյութում բերման ենթարկված անձանց դեմքերը չեն երեւում, եւ, ի վերջո, հարց է առաջանում՝որտեղից ոստիկանությունը իմացավ, որ այդ անձինք քրեական ենթամշակույթ կրող են. ի՞նչ ապացույցներ կան, որ նրանք քրեական, այլ ոչ թե, օրինակ, գրական ենթամշակույթ կրող են:

Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանից:

-Պարո՛ն Սարգսյան, Արագածոտնի մարզում, իբր, քրեական ենթամշակույթ կրող անձանք եք բռնել:Ի՞նչ են արել նրանք, որ բերման են ենթարկվել: Ավելին՝ ոստիկանությունն էլ հայտնում է, թե քրեական ենթամշակույթ կրող անձինք են, ի՞նչ իմացաք: Կարծիք է ձեւավորվել շատերի մոտ, թեիրականում շոու եք անում, որ վարչապետին ցույց տաք՝ գործ եք անում:

-Ոչ միայն Արագածոտնի մարզում, այլ, առհասարակ, այն կանխարգելիչ աշխատանքը, որ իրականացվում է, կատարվում է օպերատիվ տվյալների հիման վրա: Ես ընդհանրապես շոուի սիրահար չեմ եւ երբեքչեմսիրելուչեմ էլ սիրումշոու: Այս ամենը իրականացվում է ոչ թե ցուցադրելու համար, այլ բովանդություն կա: Այդ մարդկանց տրամադրվածությունը հանցավոր երեւույթների հանդեպպետք է փոխվի: Իրենց ընկալման մեջ փոփոխություն մտցնելու համար են արվում այդ գործողությունները, որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ:

-Դուք, Ձեզանից առաջ մյուս ոստիկանապետերը կոնկրետ, օրինակ, Արտյոմ Կանեւսկոյին մի քանի անգամ բերման եք ենթարկել, հայտնաբերել այն նույն զենքերը, որ բազմիցս կադրերում տեսել ենք, բայց նույն արագությամբ բաց եք թողել: Ի՞նչ փոխեցիք դրանով: Միեւնույնն է, նա հո իր ընտրած ապրելակերպից հետ չի՞ կանգնելու: Չստացվե՞ց, որ շոու է արվում:

-Այդ մարդուն թողնենք, թեկուզ որսորդական հրացանով, որը հայնտաբերվել է իրենցմոտ, հասարակության մեջ երեւա՞ն:

-Բայց էլի ազատ եք թողել:

-Որովհետեւ իր կատարած արարքը այն հանցակազմը չի պարունակել, ինչ համար իրեն կարելի էր ենթարկել քրեական պատասխանատվության: Բայց վստահեցնում եմ՝ այդ օպերացիաները չեն կատարվում շոուի համար: Դա կանխարգելիչ միջոցառում է:

– Պարո՛ն Սարգսյան, Ձեզ երկու ամիս է մնացել ոստիկապապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում. լրանում է ԺՊ-ի համար օրենքով նախատեսված ժամանակահատվածը: Ի՞նչ ճակատագիր է Ձեզ սպասվում: Մնալո՞ւ եք, թե՞ գնալու:

-Մինչեւ վերջին օրը ծառայելու եմ պետությանը եւ բարձր նվիրվածությամբ: Իմ ճակատագիրը կորոշի այն մարդը, որը վստահելու է ինձ, եւ, անկախ այն համանամանքից, ես կնշանակվեմ, թե ոչ, մինչեւ վերջին պահը՝ Ձեր նշած ժամկետի ավարտը, անմնացորդ ծառայելու եմ: Ես շուրջ 25 տարի ծառայում եմ ոստիկանությունում եւ ես շատ եմ սիրում իմ հայրենիքը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 674 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են ՔՊ-ական Բաքոյանը հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին (video) Արամ Զավենիչի կուսակիցը ո՞նց է թասիբից խոսում (video) Էս աղետից պետք է պրծնենք․ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան (video) Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video) Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Հոլոքոստն էլ է ֆեյք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ուղղորդմա՞մբ եք դիմել իրավապահներին․ Ասլանյանը` երեկ տեղի ունեցած միջադեպի մասին (video) Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am