Վլադիմիր Պոզների հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը` փետրվարի 3-ին
Փետրվարի 3-ին, ժամը 19:00-ին՝ «Բիբլիո-Գլոբուս» գրախանութում տեղի կունենա ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզների հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Այդ մասին Պոզները տեղեկացրել է Ինստագրամի իր էջում:
«Սպասում ենք ձեզ»,- գրել է Պոզները:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին՝ անգլերեն լեզվով: Հետո այն թարգմանվել է ռուսերեն: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել գոյությունը՝ չնայած 1915-ի ցեղասպանությանը: