Պատասխանատվությունը կհասնի մեղավորին. անդրադարձ՝ դատավորի պատուհանին ուղղված կրակոցին
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ նիստում ,անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի հետ կապված միջադեպին, կատարվածը դատապարտեց եւ ոտնձգություն որակեց. «Իրավապահները պարտավոր են ժամ առաջ կատարվածի դրդապատճառը պարզել: Սա ոտնձգություն է ոչ այնքան առանձին դատավորի, որքան դատական համակարգի հանդեպ: Պետությունը պարտավոր է խստագույնս սրան արձագանքել՝ ուղերձ հղելով, որ դատական համակարգն ու դատավորները պետության հատուկ պաշտպանության տակ են:Պատգամավորներն անարձագանք չպետք է թողնեն կատարվածը եւ պահանջեն բացահայտում. «Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, բայց այն չի կարող անկաշկանդ գործել, եթե դատավորների ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ»:
«Համաձայն եմ Բաբաջանյանի մտահոգության հետ: Ճիշտ եք: Չկա որեւէ արդարացում նման արարքի: Վստահեցնում եմ՝ իրավապահներն ամեն ինչ կանեն, եւ պատասխանատվությունը կհասնի մեղավորին»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: