«Այս վարքագիծը հիշեցնում է նախկին իշխանություններին, երբ նրանք ցանկանում էին տապալել ընդդիմության նախաձեռնությունները». Էդմոն Մարուքյան

Հարգարժան վարչապետին հիշեցնեմ, որ ավագանին կամ քաղաքապետարանի որևէ վարչություն կամ արդարադատության նախարարությունը չի որոշում ինչն է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ։ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (88-րդ հոդվածի 4-րդ մաս, Ազգային ժողովի կանոնակարգի 1-ին հոդվածի 4-րդ մաս): Այդ լիազորությունների թվում է քննիչ հանձնաժողովների ստեղծումը՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս)։ Այստեղ հատկապես կարևոր է «Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող» եզրույթի բացահայտումը։ Այն բացահայտելու համար այս դեպքում պետք է հստակեցնենք, թե արդյոք տվյալ խնդրի կապակցությամբ գործադիր իշխանությունն ունի լիազորություն թե ոչ (ակնհայտ է, որ չունի, քանի որ de jure տեղական ինքնակառավարման մարիմնն անկախ է գործադիր իշխանությունից), ինչպես նաև պարզել, թե արդյոք խնդրո առարկա փաստերի առնչությամբ դատարանում քննվում է որևէ գործ (ինչը ևս տեղի չի ունեցել այս պարագայում)։ Այսինքն, կիրառելի է բացառման սկզբունքը։ Մյուս կողմից, Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի տրամաբանությունից ուղղակիորեն հետևում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է քննել ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հարցեր։

 Քննիչ հանձնաժողովի ձևավորմանը խոչընդոտելն ունի բացառապես քաղաքական նպատակ, և այդ նպատակը մեկն է՝ զերծ պահել Հայկ Մարությանին հաշվետու լինելու պարտականությունից և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումից, դրա համարժեք գնահատականից։ Այս վարքագիծը հիշեցնում է նախկին իշխանություններին, երբ նրանք ցանկանում էին տապալել ընդդիմության նախաձեռնությունները՝ հղում տալով ինչ-որ անհասկանալի իրավաբանների անիմաստ տեսությունների: Գործադիրը գնում է ընդդիմության հնարավորությունների սահմանափակման ճանապարհով, քանի որ չի ցանկանում կայացնել օրենսդրին հաշվետու լինելու ինստիտուտը։ Մենք դրա միջով անցել ենք միասին, պարոն վարչապետ։ Իզուր վատ ավանդույթները մի շարունակեք։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

 

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am