Եթե Տաճարի բակում լռություն է, որքան էլ այն տագնապալի թվա, նշանակում է՝ ազգը խորհում է

2 օր առաջ Մայր Աթոռ էի գնացել։ Վստահ եմ՝ շատերդ գիտեք, որ Տաճարը վերանորոգվում է և փակ է։ Չնայած դրան, սակայն, հանդիպումից մի 20 րոպե շուտ գնացի ու մի քիչ շրջեցի այգում։ Առավոտ 10-ի կողմերն էր, Տաճարին հարող այգում, բացի մեկ-երկու այգեպանից, ոչ ոք չկար։ Ընդհանրապես ոչ ոք։ Շատ տհաճ ու տագնապալից լռություն էր։ Մտածում էի՝ նման բան հնարավոր չէր լինի տեսնել ուրիշ եկեղեցիների գլխավոր տաճարներում։ Գոնե Փաշինյանի ասած տուրիստները լինեին… Բայց լուռ էր։

Երկու օր է անընդհատ դրա մասին եմ մտածում։ Ինձ թվում է՝ կամաց-կամաց մոտենում եմ մեր օրերի հիմնական խնդրի էությանը։ Այո, հասկանում եմ, որ առավոտյան ժամ էր, որ Տաճարը փակ է, բայց… Մի խոսքով։

Ներս նայելու մեծ անհրաժեշտություն կա։ Շատերն են ասում՝ պատմությունը եթեներ չի սիրում։ Բայց մեր եկեղեցու պատմությունն այն դեպքն է, երբ վստահ կարող եմ պնդել՝ չլիներ եկեղեցին, չէր պահպանվի նաև հայ ժողովուրդը։ Կձուլվեր, կգնար։ Ինքնակամ կձուլվեր, ինչպես որ ձուլվում էր անգամ իր պատմության ամենահզոր ժամանակաշրջաններում։

Եկեղեցին է մեզ հայ պահող և մեզ մարդ պահող ինստիտուտը։ Ազգը եկեղեցում է։ Այնտեղ են գործվում մեր ժողովրդին հայ պահելու համար անհրաժեշտ կապանքները։ Ու եթե Տաճարի բակում լռություն է, որքան էլ այն տագնապալի թվա, նշանակում է՝ ազգը խորհում է։ Նշանակում է՝ նրա ընդերքում, խորը ինչ-որ մի տեղ լուրջ շարժում է հասունանում։ Նշանակում է՝ շատ կարևոր բաներ իրենց տեղն են դրվում։

Ժողովուրդը սկել է ետ նայել։ Եվ ուրեմն, Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 327 անգամ
Լրահոս
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am