Հարցը ուղղվել էր վարչապետին, բայց դե մեր խմբագիր մաեստրոն որոշեց փուռը տալ իր տեղակալին

ԱԺ-ում տեղի ունեցավ հերթական հարց ու պատասխանը։ Դե ինչ, կարելի է անել հետևյալ եզրահանգումները.

1. Գազի հնարավոր թանկացման մեղավոր նշանակվեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Չեմ բացառում, որ ապրիլին հենց այդ պատրվակով իրեն կազատեն զբաղեցրած պաշտոնից։ Հատկանշական է, որ հարցը ուղղվել էր վարչապետին, բայց դե մեր խմբագիր մաեստրոն որոշեց փուռը տալ իր տեղակալին։

2. Գևորգ Կուտոյանի գործի նախաքննությունը հանձնարարվեց իր ընտանիքին, և եթե այն չբացահայտվի՝ ապա մեղավորը ընտանիքն է։ Ուշադրություն դարձնենք, որ վարչապետը կրկին չբարեհաճեց հայտնել իր ցավակցությունը։

3. Պարզվեց, որ մեր սիրելի կառավարությունը և իշխող ուժը լրջորեն զբաղված են երջանկության ինդեքսով Հայաստանում։ Երևի հենց դրանով է պայմանավորված համատարած ատելության քարոզը, ծննդատների փակումը և այլ շատ "երջանկացնող" քայլերը։ Իսկ իրականում, այդ առումով կասկած չունեմ, որ մեր կառավարության անդամները և պատգամավորները ամենաերջանիկն են։ Բա այդքան աշխատավարձ ու հավելավճար ստացողը ո՞նց կարա երջանիկ չլինի։

4. Մսավաճառների հարցը ձգվեց մի քանի ամսով, ինչը շատ սպասելի էր։ Կարելի է ենթադրել, որ շուտով ականատես կլինենք տաքսիի վարորդների կողմից նման դրսևորումների՝ բալային համակարգի անցնելու հետ կապված։ Չեմ էլ կասկածում, որ իրենց դեպքում էլ հարցին կտան ժամանակավոր լուծում, որպեսզի բողոքի ալիքը չբարձրանա։

Իսկ ընդհանուր առմամբ շատ ծիծաղելի է, երբ պատգամավորը հարց տալու փոխարեն անում է կառավարության գովքը, կառավարության ներկայացուցիչը չհնչած հարցին պատասխանելու տեղը շարունակում է ինքնագովքը, և այս ամենից հետո որպես արձագանք պատգամավորը ավարտում է իր խոսքը կրկին գովքով։ Կեցցե՛ք...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am