Սա շատ վատ ավանդույթի սկիզբ է. Մարուքյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հայտարարեց, որ չի մասնակցելու Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությանը:
«Հեղափոխությունից հետո սա երևի առաջին մեծ հետընթացն է Հայաստանի խորհրդարանական կյանքում՝ ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկությունից և ընդդիմության իրավունքների սահմանափակումների առումով: Կարծում եմ՝ սա շատ վատ ավանդույթի սկիզբ է, և այն կարող է լինել շարունակական: Երկու օր առաջ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանում ընդդիմությունն ազատ է: Բայց հետո, երբ ընդդիմությունը ստորագրություններ է հավաքում, որ ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, հանկարծ մերժվում է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով, սակայն Մարուքյանն ապշել է, քանի որ երկրի երկրորդ պաշտոնյան իր խոսքի արժեքի հանդեպ նման վերաբերմունք է ցուցաբերում