Տղաներ և սիրելի աղջիկներ, էսօր կաք, վաղը չկաք.գլուխներներդ մի կորցրեք, Ձեզ նորմալ պահեք. Էդմոն Մարուքյանը՝ «իմքայլականներին» (video)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այն, ինչ այսօր արեց իշխող խմբակցությունը, պարզապես անընդունելի է:
«Հեղափոխությունից հետո սա երևի առաջին մեծ հետընթացն է Հայաստանի խորհրդարանական կյանքում՝ ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկությունից և ընդդիմության իրավունքների սահմանափակումների առումով: Կարծում եմ՝ սա շատ վատ ավանդույթի սկիզբ է, և այն կարող է լինել շարունակական: Երկու օր առաջ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանում ընդդիմությունն ազատ է: Բայց հետո, երբ ընդդիմությունը ստորագրություններ է հավաքում, որ ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, հանկարծ մերժվում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը: