Տեր Թոդիկի խորհրդարան

Տեր Թոդիկի դպրոց` չէինք տեսել, բայց լսել էինք։
Տեր Թոդիկի մանկապարտեզ`դժվարությամբ, բայց կարող էինք պատկերացնել։
Իսկ ահա Տեր Թոդիկի խորհրդարան` մսուր-մանկապարտեզային հոգեբանությամբ «սեռահասուն» տարիքի քայլարած պատգամավորներների «դաստիարակության» աստվածահաճո գործը ինքնահոսի մատնած`«չուժոյներին» պարբերաբար անկյուն կանգնեցնող, քանոնով «մատներին շրխկացնող» ջղային խոսնակով, ո՛չ տեսել էինք, ո՛չ լսել, ո՛չ էլ ի զորու էինք պատկերացնել։ Նույնիսկ մղձավանջային երազում։

Ճակատագրի հեգնանքով ձեռքի տակ ընկած «պատժիչ մեքենան» միացրել, ում հասնում է`«սանկցայի» է ենթարկում։

Մեկին կոռեկտության կոչ է անում, մյուսների գլխին բամփում, նոտացիա կարդում`«ռազբորկա՞ եք ուզում անեք, հա, ստեղ։ Չէ` ուրեմն նստեք տեղը։ Նստեք տեղներդ բոլորը»։ Երրորդին խիստ նախազգուշացում է հայտարարարում, մի քանիսին` փաթեթով զրկում մինչև օրվա վերջ դահլիճում գտնվելու և նիստին մասնակցելու իրավունքից, սպառնում էթիկայի հանձնաժողովով։ Կամ պարզապես ուղարկում գրողի ծոցը` «հայաթում բեսեդկեն լռվելու»։

«Քայլառաստների» դասին պատկանող միաբջիջ ինֆուզորիաների ու սրանց հավասարեցված գործ տվող հայտնի երեսփոխանի նկատմամբ, որ պարբերաբար սադրում են «հակառակորդ ճամբարի» ներկայացուցիչներին` բնականաբար, ոչ մի պրետենզիա, ոչ մի դիտողություն, ո՛չ մի թթու խոսք։

Սրանց ամեն ինչ թույլատրված է։ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված «պատժամիջոցները» յուրայինների համար չեն` կիսաընդդիմադիր ԲՀԿ-ի և մեկ քառորդով ընդդիմադիր «Լուսավորի» համար են...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am