Հակահայկական հիստերիան ամենուր՝ Վրաստանից մինչև ռուսական իշխանության հայազգիները

Ինչպես հաղորդում է՝ «Ազատություն» ռադիոկայանը, ծեծկռտուք է տեղի ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ Թբիլիսիում՝ ադրբեջանական հայտնի ռեստորաններից մեկում: Հին Նոր տարուն նվիրված տոնական համերգ-միջոցառմանը հրավիրված են եղել Մառնեուլիի շրջանի երկու ադրբեջանցի երգիչներ, որոնք լայն ճանաչում ունեն ոչ միայն Վրաստանում, այլև՝ երկրի սահմաններից դուրս: Նրանցից մեկը՝ Աֆիկ Նովրուզովը, խնջույքից օրեր առաջ դեռ Ֆեյսբուքով երկրպագուներին հրավիրում էր հանդիպման՝ խոստանալով բազում անակնկալներով լի անմոռանալի երեկո։

Անակնկալներ իսկապես եղել են, բայց՝ հյուրերի կողմից, նրանցից մեկը, մասնավորապես, խնջույքը ծեծկռտուքի է վերածել, երբ երգիչները ներկաներից մեկի պատվերով կատարել են Թուրքմենստանում ապրող հայազգի Արսեն Շախունցի «Աղջիկ ջան, կանգ առ» ռուսալեզու երգը:

Կրքերը է՛լ ավելի են բորբոքվել, երբ պարզվել է՝ ծեծկռտուք հրահրողը եղել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան առաջին քարտուղար Վուգար Մուստաֆաևը: Ադրբեջանցի երգիչները՝ Աֆիկ Նովրուզովը և Անաս Ասկերովը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հրապարակել էին դեպքի մանրամասները, ցույց տվել դիվանագետի լուսանկարն ու պահանջել Ադրբեջանի դեսպանից պաշտոնանկ անել նրան: Միայն թե դեսպանը կտրուկ քայլերի դիմելու փոխարեն հորդորել էր երաժիշտներին մոռանալ կատարվածի մասին, տեսանյութն էլ Ֆեյսբուքից հեռացնել:

Բռնության զոհ դարձած երաժիշտները օրեր շարունակ պնդում էին՝ չեն ընկրկի, քանի դեռ արդարությունը չի հաղթանակել: Նախօրեին, սակայն, նրանք, այդուամենայնիվ, ջնջել են այս թեմայով բոլոր գրառումներն ու վիդեոները, Աֆիկ Նովրուզովի խոսքով՝ «հակառակորդների ջրաղացին ջուր չլցնելու» համար:

«Ազատության» վրացական ծառայության հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հոդվածով, ընթանում է նախաքննություն: Ելքը, սակայն, բավական անորոշ է. բանն այն է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը պարտավոր չէ ցուցմունք տալ որպես վկա և ունի անձեռնմխելիություն, ինչը նշանակում է, որ նա չի կարող որևէ կերպ ձերբակալվել կամ կալանավորվել:

Ահա այն ամենն, ինչ կարելի է իմանալ հակահայկական դոզայի մասին: Ադրբեջանի իշխանությունները երբեմն-երբեմն խոսում են Արցախի ժողովրդին «լայն ինքնավարություն» տալու հնարավորության մասին:

Իսկ իրականում՝ ահա նրանց իշխանության իրականացրած քարոզչության արդյունքը:
Ի դեպ, հակահայկական մթնոլորտը անդրադառնում է նաև Ռուսաստանում հայկական արմատներով ունեցող իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Միխայիլ Միշուստինի նշանակումը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում: Նա հրապարակել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառումը, որում լրագրողը գրել էր. «Ռուսաստանի ճակատագիրը կախված է նրանից, թե ինչքան կլինենք մենք»: Մարգարիտա Սիմոնյանը նկատի է ունեցել Վլադիմիր Պուտինի ծնելիության խթանման ծրագրի մասին հայտարարությունը:
Սակայն Զուլֆուգարովը Սիմոնյանի գրառումը այլ կերպ է մեկնաբանել․ «Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը: Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի», – եզրակացրել է Զուլֆուգարովը:

Այնուհետև գրառման մեկնաբանություններում Զուլֆուգարովը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է, որ Միշուստինի մայրը հայ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3409 անգամ
Լրահոս
Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am