ՌԴ նոր կառավարության կազմը հայտնի է
ՌԴ նոր կառավարության կազմը հայտնի է։ Կառավարությունն ունի մեկ առաջին փոխվարչապետ եւ ութ փոխվարչապետ։
Ուժային ոլորտում Վլադիմիր Պուտինը փոխել է միայն մեկ նախարարի. արդարադատության նախկին նախարար Ալեքսանդր Կոնովալովին փոխարինել է նախկին փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Չույչենկոն: Ոչ ուժային կառույցներում էլ փոփոխությունները հիմնականում կադրային մակարդակի վրա են եղել:
Նախարարներն են Սերգեյ Շոյգուն, Սերգեյ Լավրովը, Ալեքսանդր Նովակը եւ մի շարք այլ նախարարներ։ առաջին փոխվարչապետ է նշանակվել նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը: Անտոն Սիլուանովը պահպանել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Հյուսիսային Կովկասի հարցերով նախարարությունը լուծարվել է, իսկ վերջինիս լիազորություններն անցել են Տնտեսական զարգացման նախարարությանը։ Այս նախարարությանն են անցել նաեւ մի շարք գերատեսչական մարմինների գործունեության ղեկավարումը, ինչպիսիք են՝ Росреестр-ը, Росздравнадзор-ը եւ այլն։