Նոր տարում նոր «վոյաժներ» կամ «սատանան մանրուքների մեջ է»

«Փաստ» թերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:

Նշենք, որ այս համաժողովը շատ կարեւոր է կրթության հիմնահարցերի քննարկման առումով, այս ֆորումին մասնակցելու ավանդույթը դրվել է դեռեւս 2013-ին։

Հավելենք նաեւ, որ Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող՝ աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Իրականում թվում է, թե այս ֆորումին մասնակցելու հետ կապված ոչ մի զարմանալի ու տարօրինակ իրադարձություն չկա, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է»։

Խնդիրն այն է, որ եթե շատ հագեցած ծրագիր չէ, եւ առանձնահատուկ գերկարեւոր հարցեր չեն բարձրաձայնվելու, անկախ ոլորտից, նախարարը եւ փոխնախարարը միասին չեն մասնակցում որեւէ ֆորումի։

Հետեւելով հաղորդագրություններին՝ պարզ է դառնում, որ հայկական պատվիրակությունը ֆորումի շրջանակներում առանձնապես ծանր ծրագիր չունի։

Տվյալ դեպքում, եթե ֆորումում անպայման մեր երկիրը պիտի ներկայանար նախարարի մակարդակով, ու նախարար Հարությունյանն էլ ժամանակ է գտել եւ մեկնել է համաժողովին, փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի մեկնումն անհասկանալի է կամ, այլ կերպ ասած, փոխնախարարի այցը Լոնդոն պարզապես ստացվում է հերթական «վոյաժ» պետբյուջեի հաշվին։

Կառավարման փորձագետների համոզմամբ, բացառիկ դեպքերում է պատահում, որ միեւնույն միջոցառմանը գործուղման են մեկնում եւ՛ նախարարը, եւ՛ փոխնախարարը։ Գործուղման առումով այս պարագայում գործ ունենք այդ բացառիկ դեպքերից մեկի հետ, սակայն հազիվ թե կրթական այդ ֆորումը, որքան էլ այն կարեւոր լինի, կարելի է դասել նման բացառիկ միջոցառումների շարքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 336 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am