Իրանի դեղին քարտը՝ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև քաղաքական մանրէաբանության ուսումնասիրման առարկա հանդիսացող իշխանական որոշ պատգամավորներ ԱԺ-ում ինքնամոռաց կառչում էին Սերժ Սարգսյանի, իմ, Հանրապետականի և Միքայել Մինասյանի քաղաքական կապիտալից, լրահոսի սրընթաց տեմպը երկրորդ պլան մղեց մի կարևոր ու խորհրդանշական իրադարձություն:


Հայտնի դարձավ, որ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Մոհամադռեզա Հեյդարին և քաղաքական գծով կցորդ Մոհամադռեզա Նասիմին: Շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ շուրջ 4 ժամ տևող հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր:

Իհարկե, հատկանշական է, որ մոտ մեկ տարվա պատմություն ունեցող շարժումը տեսանելի և հետաքրքիր է դարձել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության համար:

Սակայն ըստ էության՝ Իրանի դեսպանատան պատվիրակների այս այցը լուրջ վերլուծության և խորքային գնահատման կարիք ունի:

Տվյալ այցը պետք է դիտարկել ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերջին սրացման համատեքստում, որի ընթացքում ՀՀ օրվա իշխանությունների ոչ ադեկվատ, մանկամիտ ու դիլետանտ պահվածք դրսևորեցին գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:


Թե ինչ և ինչպես պետք է աներ այս իշխանությունը այդ օրերին, մի քանի անգամ բարձրաձայնել եմ:

Սակայն նրանց կողմից ուշացած ցավակցությունը, բավականին ցածր մակարդակով դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառումները, բարձրաստիճան լեռնագնացի «ջրիկ» հայտարարությունները, հայկական պատվիրակության չմասնակցելը գեներալի հուղարկավորությանը՝ այս ամենը աննկատ չի անցել հազարամյակների պատմության ընթացքում դիվանագիտական նրբությունները «օդից բռնելու» նուրբ արվեստը սերտած իրանական կողմի աչքերում:

Ստացվում է, որ հայկական իշխանությունները փաստացի լրջորեն չեն վերաբերվել Իրանում տեղի ունեցած ողբերգությանը, իսկ իրանական կողմը բացահայտ ցույց է տալիս իր դժգոհությունը նման վերաբերմունքի համար:

«ՎԵՏՕ»-ի գրասենյակ այցելելով և արևմտամետ մի շարք ՀԿ-ների հետ փոխկապակցված իշխանավորների մասին հայտնի պատի մոտ լուսանկարվելով՝ իրանական կողմը դիմում է բացահայտ քայլի: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ շարժման գրասենյակ այցելելուց բացի, դեսպանատունը ակնհայտ համաձայնություն է տվել հանդիպման մասին հաղորդագրություն և լուսանկարներ հրապարակելուն:

Միամտություն կլինի մտածել, որ հարևան երկրի ղեկավարությունը տեղեկացված չէ ՀՀ իշխանության կազմում ընդգրկված բազմաթիվ անդամների ատլանտիկ կապերի մասին։ Իրանական կողմը նաև շատ լավ հասկանում է, որ Իրանում տեղի ունեցած ճգնաժամի օրերին հայկական կողմի ոչ ադեկվատ պահվածքը թելադրված է կառավարության կազմում ընդգրկված նման գործիչների ազդեցությամբ։

Ըստ էության չի բացառվում նաև, որ այսօրինակ ժեստով պաշտոնական Թեհրանն իր դժգոհությունն է հայտնում մեր ԱԳՆ-ին:

Իրավիճակից ճիշտ դասեր չքաղելու դեպքում Իրանի կողմից պատեհ առիթով հնարավոր են էլ ավելի կոշտ ու չոր քայլեր: Կատարվածը ակնհայտ դեղին քարտ էր ՀՀ իշխանություններին»:

դիտվել է 1622 անգամ
Լրահոս
«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար Ագրեսիվ պահվածքով Ալիևի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար նշանակվելու լուրի մասին «Սա խոսում է կադրային սնանկության մասին». Վահե Դավթյան «Ծյունինգ» կարվի՞ բալային համակարգը. պարզաբանում է վարչապետը Ի՞նչ գներ են առաջարկում հեռուստաընկերությունները Անկարայում և Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չտվեցին». Էրդողան ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար Պուտին-Էրդողան ջերմ հարաբերությունները՝ հարվածի տակ Բանակի խնդիրները հասցրել եք վարտիքների մակարդակի ու անգամ այդ խնդիրը չեք կարողանում լուծել.Սամվել Ֆարմանյան (video) Կրեմլից 50 միլիարդ դոլար պահանջեցին ՊԵԿ-ը լավ չի աշխատու՞մ, որ Նիկոլ Փաշինյանն է ահազանգում ՀԴՄ-ների մասին (video) Նամակ` Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ... ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 14:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Գեղարքունիքի մարզում նախատեսված 2020 թվականի ծրագրերը: ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մարզիչ Էդգար Ենոքյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում ՓԵՏՐՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուրադ Սահակյանի, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանի, Աամվել Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում: Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ֆրանսիաբնակ դերասան, երաժշտագետ, ռեժիսոր, թատերագետ, Տիգրան Չուհաջյանի Միջազգային ինստիտուտի (Փարիզ) հիմնադիր տնօրեն Ժիրայր Բաբազյանը։ Թեմա՝ Նոր առաջարկներ Ֆրասնիայից, անելիքներն ու հրավերները Հայաստանում։ Տեղի և արտերկրի օպերայի տարբերությունները՝ ելնով ներկայացումից, դրա մեծ արձագանքը Փարիզում եւ Լոնդոնում․եւ խոչընդոտները Հայաստանում․ Ինչն է հայերինքում հաճախակի աշխատանքներ չիրականացնելու պատճառը։ Փետրվարի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։ Բանախոս՝ Տաթևիկ Հայրապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Փետրվարի 20-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Թեման՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, արտաքին և ներքին մարտահրավերներ: Փետրվարի 20-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Հանրաքվե, Փաշինյան-Ալիև հանդիպում, հարակից հարցեր»: Ժամը 13.00 հյուրն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Թեման՝ «Ատելության խոսքը ներքաղաքական ոլորտում և մամուլում. ազդեցությունը, հետևանքները: Դիտարկումներ ԼՂ հիմնախնդրի շուրջ: Հարակից հարցեր »