«Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ». Արման Բաբաջանյանը սպառնացել է Քոչարյանին պաշտպանող քաղաքացուն

Այսօր քաղաքացի Արշակ Սարգսյանի և ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև վիրտուալ վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղ նկատվում են միմյանց ուղղված վիրավորանքներ: Մասնավորապես ,պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից քաղաքացուն ուղղված սպառնալիք է հնչում՝ «Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ»: Ըստ քաղաքացու՝ պատճառը եղել է իր կողմից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը:

ԼՈւՐԵՐ.com-ը վիճաբանության պատճառը հասկանալու համար կապ հաստատեց երկու կողմերի հետ:

Արման Բաբաջանյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ասելով. «Երկրում ավելի կարևոր հարցեր չկա՞ն: Այս հարցը չեմ ուզում մեկնաբանել: էս ի՞նչ հարց է, մի հատ էլ մեկնաբանություն եք ուզում։ Լուրջ հարցերով զբաղվեք»:

Մեր հարցին, թե վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչում, դա լուրջ հարց չէ՞, Բաբաջանյանը պատասխանեց. «Չէ, լուրջ բան չկա։ Ինձ համար այդտեղ սպառնալիք չկա»:

Քաղաքացի Արշակ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ինքը ոչ մի կուսակցության անդամ չէ, ուղղակի չի համակրում այսօրվա իշխանությանը, ինչպես նաև՝ որպես քաղաքացի աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, վիճաբանությունը մեկնաբանեց հետևյալ կերպ.

«Ինքը նյութեր է հրապարակում Ռոբերտ Քոչարյանի մասին՝ որոնք ապացուցված չեն ոչ մի դատական վճռով: Քանի դատարանով ապացուցված չէ, պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածը: Ես գրեցի՝ Բաբաջանյան ջան, ի՞նչ եք ուզում Ռոբերտ Քոչարյանից քանի դեռ ապացուցված չի, նրան քննադատելով Ձեր ռեյտի՞նգն եք ուզում բարձրացնել: Գիտեք, որ «շառ» անելու համար հետո պատասխան եք տալու դատարանում: Դրանից հետո նա ինձ պատասխանեց՝ ինձ սպառնու՞մ եք դատելով: Ես ասացի, որ եթե մարդը «շառ» է անում ու հետո օրենքի ուժով պիտի պատասխան տա, դա սպառնալիք չի, ընդամենը օրենքն եմ ասում: Դրանից հետո գրեց՝ «Թուլա», «Շեֆդ ուրա ա», «Տեղդ ասա, գամ վիզդ պոկեմ» և այլն: Ինքը երբ անցավ չափերը, ես էլ նրան պատասխան տվեցի, բայց ոչ սպառնալիք, ասացի «թուլա» էլի, որը սպառնալիք չէ: Դրանից հետո ես իր համարը ուզեցի, որ հետո չասի՝ վախեցա և այլն. բայց ինքը միանգամից բլոկեց ինձ: Մինչ այդ ես ասացի՝ ամոթ ա, որ իրա նման պատգամավորներ կան, որ կարան քաղաքացուն սպառնան «վիզը կտրելով»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վիճաբանությունը առերեսմամբ շարունակվի, Արշակ Սարգսյանը պատասխանեց.

«Չէ, ես իրեն տեսնելու ցանկություն ընդհանրապես չունեմ: Ես չեմ պատրաստվում քաղաքականության մեջ տղայական հարցերով զբաղվել: Սպառնալիքի պատասխանը նա օրենքով կտա, որովհետև տղայականը կարա բերի շատ վատ բանի: Եթե լրատվամիջոցները իմ էջից կտարածեն այս հարցը, ապա իրավապահները պարտավոր են գնալ սպառնալիքի հետքերով, ես կարող եմ այդ դեպքում ոչինչ չանել»,- ասաց նա:

Մեր խնդրանքին, որ տրամադրի մեզ խոսակցության մնացած հատվածը, Արշակ Սարգսյանը ասաց, որ այդ առումով փաստաբանի հետ զրուցելուց հետո կապ կհաստատի մեզ հետ:

դիտվել է 6471 անգամ
Լրահոս
Հանուն ինչի՞ էր Նիկոլը կիրառում նույն մոդելը, ինչ Հեյդար Ալիևը՝ Արցախյան առաջին պատերազմին․ Արգիշտի Կիվիրյան Ահաբեկիչներն Արցախի ու Հայաստանի «քթի տակ» են հաստատվելու. Իշխանությունները միայն «թռնելու» մասի՞ն են մտածում Արևմուտքը զիջեց Կրեմլին, հայտնվեց լուսանցքում, իսկ Հայաստանը հասել է հատակին Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի. ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը՝ Դադիվանքի ապագայի մասին Հայ զինծառայողները պայթեցրել են Քարվաճառում գտնվող զորամասի շենքը. video ԱԺ խորհուրդը որոշել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ Շատերին թվում է, թե պատերազմը վերջացել է ու «երեխեքը փրկվել են»․ սա բացարձակ սուտ է Էս ինչ երկիր դարձանք, որ նախարար նշանակվելը ամոթ է և խայտառակություն ընտանիքիդ և ապագա սերունդներիդ համար Ֆեյքիզմ. Նիկոլ Փաշինյանի իրական գաղափարախոսությունը. Ավետիք Իշխանյան Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, նույնիսկ սյուրռեալիզմ չէր, աբսուրդի վերջին գագաթն էր. Նաիրա Զոհրաբյան Առգրավվել է Արթուր Դանիելյանի ընտանիքի կողմից շահագործվող մեքենան. փաստաբան Հայ զինծառայողների դիերի և գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է. Արման Թաթոյան Իրավապահներն առգրավել են Նարեկ Մալյանի հոր մեքենան Կարևոր ձեռքբերումներից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Լավրով Ովքեր էին ներկա Ռիտա Սարգսյանի հոգեհանգստին Ֆարխոյանի ցուցակ. հրապարակավ կներկայացնեմ պետպատվերներ կատարող դատավորների անունները Ադրբեջանցիներն Իշխանաձորում տակնուվրա են արել ԱԱԾ փոխգնդապետի տունը. video Ամենավտանգավոր աղանդներից մեկի հետևորդ է նաև մեր հողատու վարչապետն, ըստ լուրերի Հայկական կողմը «Իսկանդեր»-ով հարվածել է Շուշի քաղաքին, երբ ներսում նաև հայ զինվորներ են եղել․ Երբ է ՀՀ ՊՆ-ն մտադիր հանդես գալ բացատրությամբ. Politik.am. video Այսօր՝ առավոտ կանուխ, իրավապահները խուզարկեցին բնակարանս, առգրավեցին իմ անվանական օրինական պարգևատրված զենքը «Դոլարը թանկանում է նաև այն պատճառով, որ 2 ամիս է չի աշխատում Սոթքի հանքավայրը». Դերենիկ Մալխասյան Քրիստոնեական եկեղեցիները երկրի պատմական ժառանգությունն են. Ալիև Խուզարկել են Միհրան Հակոբյանի, Արթուր Դանիելյանի, Բաբկեն Հարությունյանի և այլոց տները Սեմյոն Պեգովի բացառիկ հարցազրույցը՝ Արցախյան պատերազմի մասին. video 4-րդ ժամնա Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի լուսաֆորը չի աշխատում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը: Թեմա` բռնցքամարտիկը հանդես կգա հայտարարությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub