Կապանում վարչապետի ասուլիսի օրերը ակցիաներ են նախատեսվում

Հրապարկը հունվարի 20-ին հոդված ուներ՝ «Կապանում վարչապետի ասուլիսին «հատուկ» են պատրաստվում» վերտառությամբ, որի տեղեկատվությունը ստացել էինք հենց Կապանից։ Հոդվածում գրված էր, որ հունվարի 25-ին Կապանում տրվելիք մամուլի ասուլիսին պատրաստվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ պատրաստվում են կապանցիները, որոնք որոշել են այդ օրը ճանապարհ փակել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված որոշ հարցեր բարձրացնել՝ «կապանյան շրջանակներում քննարկվում է, որ այդ նախաձեռնությունը համակարգում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը: Փաստ է, որ Աղաջանյանն առանց վարչապետի իմացության քայլ չէր անի և ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ նպատակով է ընտրել ասուլիսի վայրը: Մինչև ասուլիսի օրը հավանաբար հայտնի կդառնա, թե կոնկրետ ինչ են պահանջելու ցուցարարները, որը լույս կսփռի նաև տևական ժամանակ ծավալվող այն խոսակցությունները, համաձայն որի՝ Փաշինյանն ուզում է կոմբինատի ղեկավարներին ստիպել այն վաճառել իրենց ուզած մարդուն: Կապանում նաև տեղացիների անուններ են շրջանառվում, ովքեր այս օրերին մարդկանց հետ աշխատանք են տանում՝ ճանապարհ փակելու գործում , կազմակերպիչների անուններում շրջանառվում են Արմեն Փարամազյան և Չեչեն Սամո մականվամբ մարդկանց անունները»:

Այս հոդվածի տակ քոմենթներ կային, որտեղ հերքում էին նշված տեղեկատվությունը՝ ոչ մի ակցիա չի լինելու, ոչ ոք նման բան չի կազմակերպում։

Այսօր մենք ստացանք մեր հրապարակման «իրեղեն» ապացույցները։ Կապանում արդեն կոչեր են հնչում՝ ասուլիսի օրը փողոց դուրս գալու եւ կոմբինատի հետ կապված պահանջներ հնչեցնելու։
Տեղադրում ենք այդ տեսանյութերը, որոնցից մեկն, ի դեպ, Արմեն Փարեմուզյան օգտատիրոջ էջից է։

Ուշագրավ է, որ այս ակցիաներին մասնակցում է հազիվ 5-ից 10 մարդ։ Ընդամենը մի մեքենա բերել կանգնեցրել են ճանապարհի մեջտեղում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի հատվածում։ Մեզ Կապանից ասացին, որ հազիվ են այդքան մարդ հավաքել՝ ակցիային մասնակցելու համար, նրանք հիմնականում Քաղպայմանագիր կուսակցության տեղի ակտիվիստներն են, ինչը եւս վկայում է, որ բողոքի իմիտացիա ստեղծելու նախաձեռնողը իշխանությունն է, որը որոշել է կոմբինատում սեփականության վերաբաշխում իրականացնել։

դիտվել է 529 անգամ
Լրահոս
Փաշինյանի հաջորդ թիրախը. Մոնումենտի դղյակները կփռվեն ասֆալտին Նիկոլ Փաշինյանի բլեֆը. պողոսները հիասթափվելու են Էդ փչացած Ազգային ժողովից պիտի Անդրանիկ Քոչարյանին, Նաիրա Զոհրաբյանին դուրս հանեն.սևազգեստ մայրերը հունից դուրս եկան (video) Հիշում ե՞ք՝ Արարատ Միրզոյանն ինչ անկեղծ ասում էր, որ Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու կարիք չկա.Խոսրով Հարությունյան (video) Քրեական ենթամշակույթից առաջ, թող Փաշինյանն իր կողքի «գալուբոյների մշակույթը» մաքրի. Գագիկ Սարուխանյան (video) Աղվան Հովսեփյանին կալանավորե՛ք, բանակում բոլոր սպանությունները կբացահայտվեն. որդեկորույս ծնողներ (video) Էսօր մի «Ռամիլ Սաֆարովներ էլ» Քննչական կոմիտեում են. լարված իրավիճակ սևազգեստ մայրերի ու ՔԿ ներկայացուցիչների միջև (video) Եկեք Ալենի զոքանչի հարցն էլ դնենք հանրաքվեի Էս ա՞ մեր ոստիկանը.իրավապաշտպան Մարինա Պողոսյանին ու մի խումբ քաղաքացիների արգելեցին փողոց փակել (video) Բանակում սպանությունները կոծկելու կնքահայրը Աղվան Հովսեփյանն է.որդեկորույս ծնող (video) Ազգային ժողովում լավ ա՞, տաք ա՞. քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) Հայկ Գրիգորյանն առաջին հանցագործն է. սևազգեստ ծնողները՝ ՔԿ ներկայացուցիչներին (video) Ֆեյսբուքից դուրս եկեք, եկեք Հանրապետության հրապարակ. Անի Զախարյանը համահայկական կոչ է անում (video) Կանցնեն դարեր և Ռոբերտ Քոչարյանին կհիշեն այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը հիշեց Տիգրան Մեծին.Միհրդատ Մադաթյան (video) Զինվորական կա, ուզում է վարկ վերացնի, ասում են՝ գնա, թող Սերժ Սարգսյանը տա.էս մարդիկ լքում են երկիրը.ազատամարտիկ (video) «Մարզչական խորհուրդ կոչվածն իմ քաշային կարգում կայացնում է ապօրինի որոշում». Արսեն Ջուլֆալակյան Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ․ Ստեփան Դանիելյան Նիկոլը պատկերացում չունի արժանապատվության մասին. միայն փորները կուշտ լինի. Շանթ Հարությունյան. անոնս Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը. «Վեոլա ջուր» «Տեղի ունեցածը որակում ենք որպես ազատ մամուլի նկատմամբ ոտնձգության, լրատվամիջոցների աշխատանքներին իշխանությունների կողմից միջամտության փորձ». Հայաստանի Ժուռնալիստների միություն Աստղաձոր գյուղի անտառում ապօրինի հատել է 17 հատ սոճի. Նրան մեքենայով բերման են ենթարկել «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դադարեցնել նման արատավոր գերծելաոճը Փաշինյանը գիրք նվիրելու համար թակել է միայն իրեն սատարողների՝ նախապես ստուգված դռները Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել /տեսանյութ/
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և Արտակ Ավետիսյանը: Թեմա` Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը Փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Politik.am լրատվականի խմբաիր Բորիս Մուրազին, «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, վարչապետը տվյալներ է ներկայացրել Փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Թեմա` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսված գումարը, Այո-Ոչ համար ձևավորված թիմերը, Կառավարության քայլերը հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի համար, Հարգելի գործընկեր, փետրվարի 23-ին՝ Ժամը 12:00-ին, Ապարան-Լուսագյուղ ճանապարհի եզրին տեղի կունենա ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ մարզամշակութային փառատոնը: Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու ամենանորարար, ամենաուրախ, ամենասպորտային միջոցառմանը: Կից ուղարկում ենք բովանդակությունը ​ Փետրվարի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կխոսի ներքաղաքական իրադարձությունների մասին եւ կանդրադառնա ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Փետրվարի 21-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի և նույն թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի մամուլի ասուլիսը: «Քաջ Նազար» ներկայացման պրեմիերայի, ինչպես նաև 2020 թվականի պլանների մասին կխոսեն Կարեն Ներսիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, ինչպես նաև «Քաջ Նազար» ներկայացման բեմադրիչ ռեժիսոր Անդրեյ Զապորոժսկին Փետրվարի 21-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեման՝ «Ատելության խոսք. ինչու և ինչպես է տարծվում, ինչ անել՝ կանխարգելելու և նվազեցնելու համար, ինչ ազդեցություն է ունենում ներքաղաքական գործընթացների վրա և հասարակության շրջանում: Հարակից հարցեր»: Փետրվարի 20-ին, ժամը 14:30 Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող Բեթհովենի 250-ամյակի փառատոնին և իրադարձությանն ընդառաջ կազմակերպվող նախափառատոնային համերգին: Ասուլիսի բանախոսներն են՝ · Արա Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) · Էդուարդ Թոփչյան (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) · Ջոն Նելսոն (դիրիժոր, ԱՄՆ) · Անդրեաս Ֆրյոլիխ (... փետրվարի 20-ին՝ ժամը 12:00-ինՀայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտիպետական ինստիտուտում տեղի կունենա ներառականլսարանի բացում՝ կրթության առանձնահատուկպայմանների կարիք ունեցող անձանց համար Փետրվարի 20-ին՝ ժամը 19.00‚ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում‚ որ նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ալ. Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար‚ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար «Հայաստան»‚ Շեփորի կոնցերտ‚ Տոնական նախերգանք։ Որպես մենակատարներ հանդես կգան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր‚ ջութակահար Ռոման Սիմովիչը և միջազգ...