Արցախի ՊԲ-ն ռազմական խորհրդի նիստ է անցկացրել

Հունվարի 21-ին ՊԲ-ում անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվող խորհրդի նիստին, որը նվիրված է եղել 2019 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը, հրավիրվել էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեղակալների ու ենթակա կառույցների պատասխանատուների հետ, գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:


Ներկայացնելով աշխատակարգը, ԱՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ներածական խոսքով՝ անդրադառնալով հաշվետու բանակային տարվա առանցքային զարգացումներին և նշելով, որ խորհրդի որոշման համաձայն, յուրաքանչյուր ստորաբաժանման ու անհատ զինծառայողի տրվող գնահատականները, արտացոլելով վերջիններիս պատրաստության իրական մակարդակը, կոչված են նպաստելու հետագա աշխատանքները առավել նպատակային ու հասցեական իրականացնելուն:


2019 թվականի ՊԲ-ի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և վարչակազմերի պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և իրականացված ինժեներական աշխատանքների մասին, ծավալուն և համապարփակ զեկույց է ներկայացրել ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

Հաջորդող ելույթները վերաբերում էին մարտական պատրաստությանը, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության վիճակին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման հարցերին, թիկունքային ապահովմանն ու զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ոլորտներին:

Ինչպես նշել են բանախոսները, նշված բնագավառներում, չնայած արձանագրված դրական միտումներին, քիչ չեն նաև անելիքները: Եվ ըստ այդմ՝ 2020 թվականը կլինի կատարված աշխատանքների շարունակականության ապահովման և այն բոլոր խնդիրների լուծման ժամանակահատված, որոնք արդյունքում էլ ավելի կբարելավեն ծառայության որակն ու կնպաստեն հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը:

Ամփոփելով խորհրդի նիստի և բանակային 2019 թվականի արդյունքները՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձել է այն հիմնական խնդիրներին, որոնք առաջնային ուշադրություն կպահանջեն 2020 թվականի ուսումնական տարվա ընթացքում:

Կարեն Աբրահամյանը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է պլանավորման, վերահսկողական աշխատանքների մշտական իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ժամանակ ստեղծագործ մոտեցումներ կիրառելու հարցերի վրա՝ նշելով, որ միայն այդ դեպքում կարող ենք ունենալ համակողմանի պատարաստություն ունեցող ստորաբաժանումներ և գալիք հաղթանակների հստակ տեսլական:

Այնուհետև հրապարակվել է ԱՀ պաշտպանության նախարարի հրամանը, որի համաձայն հաշվետու բանակային տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներով առանձնացած զորամասերը, ստորաբաժանումներն ու ծառայությունները, ինչպես նաև բազմաթիվ անհատ զինվորականներ ու ՊԲ-ի հետ համագործակցող ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ խրախուսվել են արժեքավոր նվերներով ու դրամական պարգևներով, ստացել փոխանցիկ պատվոդրոշներ: Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտին ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել ԱՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ ՊԲ-ն 2019թ. ընթացքում պատվով է կատարել իր գերակա խնդիրն ու անխախտ պահել երկրի սահմանները:

Բարձր գնահատելով յուրաքանչյուրի անհատական ներդրումը մեր ընդհանուր խնդիրների կատարման համատեքստում՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար և վստահեցրել, որ մեր երկրի պաշտպանական հնարավորությունների հետագա կատարելագործման, ինչպես նաև զոհված, վիրավոր ու գործող զինվորականների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման հարցերը այսուհետ ևս կշարունակեն մնալ հանրապետության ղեկավարության ամենօրյա հոգածության կենտրոնում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am