Ոչ ոք չի կարող սպառնալիքի լեզվով խոսել. Ռուստամ Բադասյան
«Պետությունն այս պահին այնքան ուժեղ է, եւ թող ոչ ոք նույնիսկ չմտածի, որ կարող է անկարգություններով մեզ սպառնալ: Պետությունն ունի ուժ եւ միջոցներ՝ հակազդելու նման ակցիաներին: Մենք ունենք ներքին զորքեր, ունենք հնարավորություններ եւ իրավական հիմք՝ քրեակատարողական հիմնարկներում արտակարգ դրություն հայտարարելու համար: Այնպես որ, թող փորձեն իրենց բախտն ու փորձեն մեզ հետ սպառնալիքի լեզվով խոսել»,- ԱԺ-ում նիստի ժամանակ քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: