Գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից

2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային:

2019թ. հունվարի 1-ից բնական գազի գնի տարբերությամբ առաջացող վնասները փոխհատուցվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներքին ռեսուրսների (խնայողությունների) հաշվին, ինչը, բնական է, երկար շարունակվել չէր կարող։

Թե ինչն է ստիպել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, լինելով շահույթ հետապնդող կազմակերպություն, պարզապես հրաժարվել իր հիմնական գործառույթից ստացվող միջոցներից և աշխատել վնասով, դժվար է ասել։ Դրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրճատել է ներդրումների ծավալները։ Սրա հետևանքը պատկերացնելու համար պետք է հասկանալ, որ այս ընկերության կողմից կատարվող ներդրումների կրճատումը ենթադրում է համակարգի աշխատանքի վատթարացում, ինչն էլ բերում է գազի մատակարարման ոլորտում բնական կորուստների աճի։

Սակայն վերջին հաշվով սակագնի որոշման մեթոդաբանության համաձայն, գազի կորուստների փոխհատուցումը ներառվում և ներառվելու է սակագնի հաշվարկում։
2019թ. դեկտեմբերի 19-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը նշել էր, որ գազի սակագնից է կախված, թե համակարգում ինչպիսի աշխատանքներ և ինչ ծավալով կարելի է անցկացնել։ Այժմ սակագինը հայտնի չէ, ուստի 2020թ.-ի ներդրումներն ավելի քիչ ծավալով են նշված, քան 2021-2024թթ.-ին։ Գլխավոր տնօրենի խոսքերով, դեռ պարզ չէ, թե ինչ սակագին կլինի, դժվար է կանխատեսել, թե որքան միջոցներ կունենանք և ինչ աշխատանքների համար դրանք կբավականացնեն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար, նշելով, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում էր միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի հստակեցրեց ժամկետները, նշելով, որ հիմա ընթանում են քննարկումներ, և այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ չկա։ Մինչդեռ չի բացառվում, որ հայտ կներկայացվի ապրիլի 1-ից հետո։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից յուրաքանչյուր տարի կատարված ներդրումները փոխհատուցվում են հաջորդ տարվա սակագնով՝ մաշվածության և շահույթի միջոցով։ 2018-2019թթ. ընթացքում «Գազպրոմ Արմեինա» ՓԲԸ կողմից իրականացված ներդրումները դեռևս չեն փոխհատուցվել, որովհետև թե՛ 2018 թվականին, թե՛ 2019 թվականին սպառողներին մատակարարվող բնական գազի սակագնի վերանայում չի եղել։ 2019թ. հունվարի 1-ից, ընդհանուր առմամբ, կուտակել ենք մոտ 30 մլն դոլար պարտք և 2020 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին դեռ կշարունակենք պարտք կուտակել։

Արդյունքում ստացվում է, որ սակագնի որոշման ձգձգումը մի կողմից բերելու է պարտքերի կուտակման և հետո անդրադառնալու է սակագնի վրա, մյուս կողմից բացասական միջավայր է ստեղծում բիզնեսի համար, քանի որ նրանք չեն կարող գոնե մեկ տարվա կտրվածքով կանխատեսել հնարավոր ծախսերը։
Մի բան ակնհայտ է, գազի գնի թանկացման համար վճարվելու է սպառողի գրպանից, սակայն կախված կուտակվող պարտքերից դրա արժեքը կարող է տարբեր լինել։

Աշոտ Խաչատրյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Մեր սխալն այն է, որ մենք գործն ավարտին չենք հասցնում և շատ փափուկ ենք․ Սոլովյովն Էրդողանին զսպելու Ռուսաստանի քայլերի մասին. video Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը Ռուսաստանի ՕՏՈւ-ն Ղարաբաղի բանակի հետ երեք օրում կջախջախի Ադրբեջանի բանակը. Ռուսաստանի ԳՇ նախկին աշխատակից Պուտին-Էրդողան լարվածության հիմքեր նշմարվեցին Պուտինն Ալիևին ու Էրդողանին ճնշելու այլ լծակներ է գործի դրել Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info ...վատն այն է, որ դրանք են այսօր մթնոլորտ ձևավորում ու երկիր ղեկավարում Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ՀՀ ԱԳՆ Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր. video Ստեփանակերտի հանրապետական ծննդատունը հրետակոծությունից հետո. video Առաջնագծի հոգեւորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորում է ստացել 3 փրկարար Էրդողանը սպառնացել է նոր զինված օպերացիա սկսել Նիկոլ Փաշինյան, քիչ ուղիղ եթեր մտեք ու վերջ տվեք հեռավար խորհրդակցություններին. Գագիկ Համբարյան (video) Կապիտան Աբրահամյանը ներկայացված է «Արիության համար» մեդալի Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր ստորագրել «ցավալի փոխզիջումների» տակ. Զարուհի Փոստանջյան (video) Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է Հոգուդ լույս իջնի իմ բարեկամ, իմ ավագ Ընկեր, հայրենասեր հայորդի ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ...Գևորգ Պետրոսյան Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Մեր պետության ամենամեծ ողբերգությունն այն է, որ շարքային և որոշ ոչ շարքային փողոցային «հեղափոխականները» ուրախանում են ընդդիմադիր Հայ մարդու մահով Չի կարող միասնություն լինել հայ քրիստոնյայի և անաստված բաշիբոզուկների միջև. Էդիկ Անդրեասյան «Մեկի տգիտությունը կամ անկարողությունը չեն կարող պատճառ դառնալ համազգային ողբերգության». Բագրատ Եսայան
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub