Պողո՜ս, գազ տո՛ւր, քանի չեն հոսանքահարել

Ժողիշխանության առավել համարձակ ներկայացուցիչների վախվորած ու կցկտուր բացատրություններից կամ բացատրությունանման փորձերից դատելով՝ գազի գինը բարձրանալու է: Ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 1-ից: Ու դա կատակ չէ:

Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի «իրենցքայլական» նախագահը, որ այս իշխանախմբի քիչ թե շատ բանիմաց կադրերից մեկն է, փորձում էր հանդարտություն ներարկել գազի գնի բարձրացման անդուր տրամադրություններին: Ասում էր, թե դեռ ոչինչ տեղի չի ունեցել, որ ունենա, այն ժամանակ կասվի, թե ինչ կարելի է անել: Հա, ու մեկ էլ, թե՝ գազի գնի բարձրացումից պետք չէ շատ մեծ ողբերգություն սարքել:

Չէ, ի՜նչ ողբերգություն: Գազի գին է, էլի: Կբարձրանա, դեմը գարուն է, հետո ամառ, մինչև հաջորդ ձմեռնամուտ էլ ինչ իմանաս՝ ինչ կլինի կամ դա արդեն հաջորդ կառավարության գլխացավանքը կլինի միգուցե: Հետո՞ ինչ, որ գազի գնի հնարավոր բարձրացման հետևանքով ընդհանուր կարող են այլ գներ էլ աճել: Տրանսպորտային փոխադրումների վրա կարող է դա անդրադառնալ, չէ՞ որ Հայաստանում գազը ավտոմեքենաների մեծ մասի հիմնական վառելիքն է: Դե, ասենք, գազի հետ կապված արտադրատեսակների վրա կարող է ինչ-որ չափով անդրադառնալ հնարավոր թանկացումը: Հասկանալի է, էլեկտրաէներգիայի սակագնի վրա էլ կարող է ազդել: Դա թող տնտեսագետները մեկնաբանեն:

Տվյալ դեպքում, ավելի տեղին կլինի հարևան Պողոսին հորդորել, որ գազ տա՛, այն իմաստով, օրինակ, որ քանի դեռ համեմատաբար էժան է, գազը չխնայի ու ինչքան կարող է՝ ՀԴՄ կտրոն պահանջի մսավաճառից: Մի խոսքով, գազ տո՛ւր Պողոս, քանի դեռ թանկացումներով չեն հոսանքահարել, այսինքն՝ «տոկի չեն տվել»:

Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա գազի հնարավոր թանկացումն ու այդ հավանականության վերաբերյալ թավշյա ժողիշխանության սառը վերաբերմունքը բոլորովին այլ դիտարկումների առիթ են տալիս:

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իրեն պատկանող թերթը, երբ դեռ ընդդիմադիր էին, օրնիբուն նաև այն թեզն էին շրջանառում, որ Հայաստանում գազի և էլեկտրականության սակագներն ուռճացված են, որ գազն ու հոսանքն արհեստականորեն են թանկ, որ նախկին իշխանությունները այդպիսով թալանում ու կեղեքում են խեղճ ժողովրդին: Հա, մի զուգահեռ գիծ էլ կար, որ հաստատուն ռեժիմով Փաշինյանի թերթը տանում էր: Այն էր, թե Իրանից կարելի է շատ ավելի էժան գազ գնել, բայց հակաժողովրդական իշխանությունը (նախկին) դա չի անում:

Արդեն 20-21 ամիս է (շուտով 2 տարին կլրանա), ինչ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ընդդիմադիր չէ, այլև, կներեք, իշխանություն է: Իսկ 2018 թվականի դեկտեմբերից (ԱԺ արտահերթ ընտրություն կոչվող միջոցառումից հետո) առավել քան իշխանություն է, դե ֆակտո միապետ է՝ անսահմանափակ ու անվերահսկելի իշխանությամբ:

Եվ ի՞նչ, հայրենակից պողոսներ ու պողոսուհիներ, գազը շա՞տ է էժանացել: Թե՞ էլեկտրաէներգիայի՝ նախկինում հակաժողովրդական, ուռճացված սակագինն է բերվել «ջրի գնի»: Իսկ գուցե արդեն Իրանի՞ց է Հայաստանը «ջրի գնով» ներկրում գազի անհրաժեշտ ամբողջ ծավալը, պարզապես ժողովրդին չեն ասում, որ շոկի մեջ չընկնի, համ էլ՝ Ռուսաստանում գլխի չընկնեն:

Իհարկե, գործող իշխանության տիպաբանությունն այնպիսին է, որ երբեք չեն խոստովանի, թե ընդդիմադիր եղած ժամանակ օդից վերցրած բաներ էին ասում կամ պարզապես փչում էին, որպեսզի նաև այդ շահարկումները արմատավորելով, հասնեն իշխանության: Չնայած, խոստովանեն, թե չխոստովանեն, դա արդեն անկարևոր է:

Կարևորը այն պահն է, որ իշխանավորներն ասում են, թե գազի թանկացումը սարսափելի չէ, ողբերգություն չէ: Հա, դե իրենց անարդարացիորեն գերբարձր աշխատավարձերի ու անհիմն պարգևավճարների պայմաններում ի՜նչ ունեն մտածելու: Իսկ այ, կոպեկ-կոպեկ հաշվող ժողովուրդը, ում վճարած հարկերի հաշվին այդ աշխատավարձերը իշխանավորներն ստանում են, մտածելու շատ բան ունի: Առնվազն՝ մտածելու:

Արմեն Հակոբյան

դիտվել է 668 անգամ
Լրահոս
Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am