Որպես կին քաղաքական գործիչ` կոչ եմ անում իմ գործընկեր տղամարդկանց ԱԺ դահլիճում լինել կոռեկտ ու զուսպ. Գրիգորյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած այսօրվա միջադեպին:
«Այսօրվա դեպքերը չեմ օգտագործի որպես առիթ՝ ամբիոնին մոտենալու համար։ Սակայն որպես կին քաղաքական գործիչ, կոչ եմ անում իմ գործընկեր տղամարդկանց ԱԺ դահլիճում լինել կոռեկտ ու զուսպ, չանցնել Ռուբիկոնը։ Ես հուսով եմ, որ նման միջադեպեր ՀՀ ԱԺ-ում այլեւս տեղի չեն ունենալու եւ ոչ մի պարագայում։ Եվ սա վերաբերում է բոլորին… Նաեւ կոռեկտության կոչերը կոռեկտ պետք է արվեն»,- գրել է Գրիգորյանը։