Այսօրվա ԱԺ նիստում «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին հարցադրմամբ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց. «Ես պետք է ընթերցեմ ԱԺ-ի տված եզրակացությունը, իսկ այս ինստիտուտի գլուխը պարոն Արարատ Միրզոյանն է: Եթե դուք ունեք կասկածներ այս հանձնաժողովի իրավասության ու օրինականության վերաբերյալ, դիմեք պարոն Միրզոյանին: Բայց եթե պարոն Միրզոյանն ընդունել է այդ որոշումը և կա ԱԺ որոշում, որ դա կարող է Ազգային ժողովում քննվել, ուրեմն այստեղ հարց է ծագում՝ դուք կամ Ձեր ԱԺ նախագահին չեք վստահում, կամ՝ փորձում եք քննիչ հանձնաժողովի օրինականությունը վարկաբեկել: Պատասխանեք՝ ո՞ր մեկն է»:
«Հը՞ն, տիկին Ջուլհակյան», -ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ա. Ջուլհակյանը կրկնեց հարցը, ինչին ի պատասխան Ա. Սամսոնյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովն ստեղծվում է ԱԺ կանոնակարգի համաձայն: Աժ նախագահից ԼՀԿ-ն անհամապատասխանության վերաբերյալ դիմում չի ստացել:
«Իսկ թե ինչու չի վերադարձվել, դիմեք իմ կողմից շատ հարգված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որի հեղինակության հետ դուք հիմա խաղում եք»,-կրկին նշեց Ա. Սամսոնյանը: Կրկին միջամտեց Ա. Միրզոյանը. «Ժողովուրդ ջան, մի րոպե, ես խնդրում եմ՝ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա թող չխաղա: Մի փոքր պարզաբանում տամ. Աժ կանոնակարգ օրենքն ասում է, որ անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքվելու դեպքում, իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովն ստեղծվում է: Եվ եթե ստորագրությունների թվի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չկա, համապատասխանությունն ապահովված է, ԱԺ նախագահը հայտարարում է այդ մասին: ԱԺ նախագահը ո՛չ որոշում է հանձնաժողով ստեղծել, ո՛չ էլ ունի հայեցողություն՝ վիճարկել դրա սահմանադրականության վերաբերյալ: Հետևաբար, ԱԺ նախագահն այս առնչությամբ ինչքան մասնակցություն կարող էր ունենալ, ունեցել է: Մնացածը խմբակցություններդ իրար մեջ որոշեք»,-եզրափակեց ԱԺ նախագահը:
Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը:
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման
ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են
լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում:
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։
Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում