«Իմ քայլը» թեկնածուներ չի առաջադրի. Լիլիթ Մակունց
««Իմ քայլը» խմբակցությունը թեկնածուներ չի առաջադրի Երևանի քաղաքապետարանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով քննիչ հանձնաժողովի կազմին, և դեմ է քվեարկելու դրան: Մենք կարծում ենք, որ այդ լիազորությունները պետք է կատարի Երևանի ավագանին»,-այսօրվա նիստում հայտարարեց խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա՝ բոլոր այն լիազորությունները, որոնք պետք է իրականացնի Ազգային ժողովն այդ հանձնաժողովի միջոցով, արդեն իսկ հատկացվել են մայրաքաղաքի ավագանուն։